Ընտրակաշառք վերցրած գյուղացիները փոխհատուցում են պահանջում
Արդեն 2 ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի քանի գյուղերում։ Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, բնակիչները փակել են ճանապարհը եւ հայտարարում են, որ այն չեն բացի։
Գյուղացիներն ասել են. «Երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը գյուղի բնակիչների ցանկատարածության 90 տոկոսն ավերել է։ Ցորենի, սոխի, բադրիջանի, կարտոֆիլի, լոբու ցանկատարածություններն ամբողջովին ոչնչացվել են։ Ձվի չափ կարկուտը մի քանի րոպեում կոտրեց գյուղացու ողնաշարը ու հիմա ստիպված ենք ճանապարհը փակում, քանի որ երեկ գյուղեր ժամանած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը օդ դուրս էկավ. սաղիս գլխի տակ փափուկ բարձ դրեց, թե մարզպետարանը կանգնած է գյուղացու թիկունքին և գյուղացուն միայնակ չի թողնի, սակայն, ինչպես անցած տարի, այնպես էլ այս անգամ հերթական կուտը տվեց ու գնաց»։
Հիշեցնենք, հենց այնպես, առանց որեւէ հեգնանքի, որ այս գյուղացիները եւս ակտիվորեն ընտրակաշառք են վերցրել եւ բաժանել:
Հիշեցնենք նաեւ, որ նրանց բերքն ապահովագրված չէ: Ավելին, հիշեցնենք նաեւ, որ նրանք ապահովագրության մասին լսել անգամ չեն ուզում, եւ որ ամենակարեւորն է, գյուղացիներն արդեն կարծես ոչ թե բերքին, այլ կարկուտին են սպասում, որ պետությունից փոխհատուցում ստանան:
Սա հայաստանյան կյանքի տխուր իրականությյունն է:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում