Իսպանիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի կտրուկ նվազում է նկատվել
Իսպանիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսից մահվան 510 դեպք, հայտնում է El Pais հրատարակությունը՝ հղում տալով իսպանական առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։
Նշվում է, որ սա մարտի 23-ից հետո գրանցված մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն է․ նախօրեին հաղորդվել էր, որ գրանցվել է մահվան 610 դեպք, իսկ դրան նախորդող օրը՝ 683 դեպք։
Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման առնվազն 162 000 հաստատված դեպք, որից 4830-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում (+3%)։
Իսպանիայում համավարակի սկզբից մահացել է 16 353 մարդ։ Երկրում հիվանդությունից ապաքինվել է 59 109 մարդ, որը 3500-ով ավելի է ուրբաթ գրանցված ցուցանիշից։
Միևնույն ժամանակ նշվում է, որ իրականում հիվանդությունից մահվան դեպքերի թիվը շատ ավելին է, քանի որ վիճակագրությունը հաշվում է հիվանդանոցներում մահացածներին և պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստ անցածներին։ Այս տվյալները չեն ներառում նաև ծերանոցներում և իսպանացիների առանձնատներում գրանցված մահվան դեպքերը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը