Գործը հասել է խելահեղության. ուզում են Մարտունու հիվանդանոցը փակել
Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Մարտունու բնակիչը 10 օր շարունակ թոքաբորբով գտնվել է Մարտունու հիվանդանոցում, մինչդեռ այդ օրերի ընթաքում նրան կորոնավիրուսի թեստ չեն արել։ Մարտունու բժիշկների փորձերը հիվանդին Երևան տեղափոխելու, կասեցվել են Երևանի պատասխանատու պաշտոնյաների կողմից, և ահա վերջապես, հաշվի առնելով որ հիվանդի վիճակը գնալով վատանում է, նրան տեղափոխել են Երևան և հաստատվել է, որ նա կորոնավիրուսով է վարակված։
Բժիշկը, որը Մարտունում ԲԿ-ում բուժելիս է եղել այդ հիվանդին, նաև այդ հիվանդանոցի դիալիզի բժիշկն է, ինչպես նաև պոլիկլինիկայի տեղամասային թերապևտը։ Ու քանի որ Մարտունու բժիշկները ապահովված չեն անհատական պաշտպանիչ միջոցներով, այդ վարակված պացիենտի և նրա բժշկի հետ շփվող բոլոր բուժաշխատողներն ու հիվանդները ենթակա են մեկուսացման։ Նշենք, որ այդ քաղաքացուն բուժող բժիշկն ու քույրերը արդեն ջերմություն ունեն։
Infoport-ի տեղեկություններով՝ այս փաստի հայտնի դառնալուց հետո, իրար են խառնվել նաև մարզի ԱԱԾ և ոստիկանության պատասխանատուները, մարզպետարանը։ Պարզվել է, որ պետք է մեկուսացնել մոտ 100 բուժաշխատողի, իսկ դա նշանակում է փակել հիվանդանոցը։ Փաստացի, պատասխանատուների կողմից մարզային բուժաշխատողներին պաշտպանության անհատական միջոցներով չապահովելու և հիվանդ քաղաքացուն պատշաճ չթեսթավորելու արդյունքում, Գեղարքունիքի մարզը վարակի բռնկման օջախ է դարձել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...