Բանկերում ու սուպերմարկետներում հերթ ստեղծողը մենք ենք. փոխքաղաքապետ
Բանկերում ու սուպերմարկետներում հերթ ստեղծողը մենք ենք՝ քաղաքացիներս: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպես պետք է լուծվի բանկերում եւ սուպերմարկետներում հերթերի հարցը:
«Մենք ինքներս կարող ենք գիտակցելով վարակի տարածման կանխարգելման աշխատանքը, մեր փոքր լուման մենք ինքներս դնենք, պահպանենք սոցիալական հեռավորությունը եւ չստեղծենք այդ հերթը»,-ասաց նա:
Հարությունյանը հավելեց, որ իրենք մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հորդորել են, որ վերահսկողություն սահմանվի հերթերի կանոնակարգման ուղղությամբ. «Նույնիսկ տեսանյութ հրապարակվեց, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես պետք է պահել սոցիալական հեռավորությունը դրամարկղների մոտ: Որպեսզի մեր քաղաքացիները հետեւեն, հեռու մնան իրարից: Երեկ էլ ահազանգ ունեինք, որ մի սուպերմարկետում շատ մեծ հերթ է եղել: Մենք կապվել ենք սուպերմարկետի ղեկավարության հետ, տեղյակ ենք պահել, ասացին, որ կկանոնակարգենք, կհետեւենք, որ հերթ չլինի»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...