Կորոնավիրուսը հասավ Գեղարքունիքի մարզ
Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նշենք, որ Գեղարքունիքը մինչև այս պահը միակ մարզն էր, որտեղ չկար կորոնավիրուսով վարակման դեպք։
«Գեղարքունիք 1։ Ցավոք մենք այլևս միակը չենք...»,-գրել է մարզպետը։

















































