Ինչպես կզորակցեի Վիտալի Բալասանյանին, նույն կերպ զորակցում եմ Արցախի ժողովրդի ընտրությամբ ընտրված որևէ այլ նախագահի». Դավիթ Շահնազարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն ասաց, որ, թեև ինքը չի զորակցել Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին, այլ իր զորակցությունն է հայտնել է Վիտալի Բալասանյանին, բայց ինչպես ինքը կզորակցեր Վիտալի Բալասանյանին, եթե վերջինս ընտրվեր նախագահ, նույն կերպ կզորակցի Արցախի ժողովրդի ընտրությամբ ընտրված որևէ այլ նախագահի, այդ թվում՝ նաև Արայիկ Հարությունյանին, որովհետև նա ներկայացնելու է Արցախի ժողովրդի կամքը, և ինքը լինելու է ընտրված նախագահ:
«Եթե ընտրվեր Մասիս Մայիլյանը, նույն զորակցությունը կհայտնեի նրան: Այստեղ անձի խնդիր չկա, այստեղ կարևորագույն խնդիրն է, որ Արցախն ունենա լեգիտիմ իշխանություն, ինչը միշտ ունեցել է և հիմա էլ ունի: Եվ ես կրկնում եմ՝ սա դավադրություն է Արցախի պետականության դեմ, ՀՀ ու Արցախի անվտանգության դեմ, երբ փորձ է արվում սևացնել, ստվեր գցել Արցախի իշխանությունների` թե խորհրդարանի, թե նախագահի լեգիտիմության վրա»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...