Կորոնավիրուսային տարօրինակ պատմություններ
Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հանդիպում ես տարօրինակ եւ բազմաթիվ հարցեր առաջացնող տեղեկատվության: Այսպես, միայն վերջին ժամվա ընթացքում Տավուշից ստացվող լուրերը անհեթեթությունների գագաթնակետն են:
Տավուշի մարզի Սեւքար համայնքի բուժքույրը նախօրեից մեկուսացված է, քանի որ շփում է ունեցել Իջեւան քաղաքի բանկերից մեկում վարակի հաստատված դեպքի հետ։
Ստացվում է, որ բուժաշխատողները պետք է հեռու մնան հիվանդներից: Այդ դեպքո՞ւմ ում պետք է դիմեն հիվանդները:
Հիմա բանկի մասին: Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Իջեւանի մասնաճյուղի աշխատակիցներից մեկի մոտ, մասնաճյուղը փակ կլինի առնվազն մինչեւ ապրիլի 10-ը։
Այս դեպքում եթե մասնաճյուղը փակում եք, ապա ինչու մինչեւ ապրիլի 10-ը, երբ պաշտոնապես նշվում է, որ մեկուսացման համար երկու շաբաթ է պետք: Եւ եթե փակում եք բանկի մասնաճյուղը, ապա ինչու չեք փակում ամբողջ քաղաքը՝ Իջեւանը: Չէ որ բանկ մտել եւ դուրս են եկել բազմաթիվ իջեւանցիներ:
Հարցեր, հարցեր, որոնք այդպես էլ մնալու են անպատասխան:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան