«Ես հայկական ազգանունով հայուհի եմ»․ Մարգարիտա Սիմոնյան (տեսանյութ)
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Մի անգամ» ծրագրին։
Հարցազրույցի ընթացքում ծրագրի հաղորդավար Սերգեյ Մայորովը հետաքրքրվել է, թե ինչպես է Սիմոնյանը, նույնիսկ հղի ժամանակ, կարողանում մշտապես աշխատել և անձնական կյանքը համատեղել աշխատանքի հետ։
Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ երեք փոքր երեխա ունի, և հղիության ընթացքում երբեք չի գնացել հղիության արձակուրդ:
«Ես Ձեզ մի գաղտնիք բացեմ. վերջին անգամ պտղաջրերս գնացին և ծննդաբերության ցավերը սկսվեցին նախագահի աշխատակազմում ընթացող խորհրդակցության ժամանակ։ Մնացի մինչև հանդիպման ավարտը, հետո մեքենա նստեցի, հասա մոտակա ծննդատուն և այնտեղ էլ ծննդաբերեցի»,-պատմել է նա։
Խոսելով իր «Սև աչքեր» գրքի շնորհանդեսի մասին՝ Սիմոնյանը նշել է, որ միջոցառման բոլոր հյուրերն իր ընկերներն են եղել, իսկ երեկոն վարել է մտերիմ ընկերուհին՝ Իռադա Զեյնալովան։
«Մենք մտերիմ ընկերներ ենք։ Մի քանի ամիս նրա հետ եմ ապրել, երբ տեղափոխվել էի Մոսկվա, քանի որ հեշտ չէ, երբ գրպանումդ գումար չունես»,- հայտնել է Սիմոնյանը։
Նա նաև նշել է, որ բացի այդ, 2000-ականների սկզբին կովկասցիներին վարձով բնակարաններ չէին տալիս։
«Կովկասցիներին վարձակալությամբ բնակարաններ չէին տալիս, իսկ ես հայկական ազգանունով հայուհի եմ. ինձ անընդհատ մերժում էին»,- ասել է Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ ներկայում այդպես չէ, ինչպես 2000-ական թվականներին էր։
RT-ի գլխավոր խմբագիրը հավելել է, որ բնակարանի հետ կապված խնդիրն իրեն օգնել է լուծել մեկ այլ լրագրող՝ Անդրեյ Կոնդրաշովը, որը հանդիպել է տանտերերի հետ և նրանց հետ պայմանավորվել Սիմոնյանի անունից:


















































«Ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանի նախատատերի սարսափելի պատմությունը, որոնք վերապրել են Ցեղասպանությունը
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է կորոնավիրուսային պատվաստման կողմնակի բարդությունների մասին
Ժամանակն է, որ բարեկիրթ մարդիկ կարգուկանոն հաստատեն․ Մարգարիտա Սիմոնյան
Մարգարիտա Սիմոնյանը դիմել է ՀՀ իշխանություններին
Մարգարիտա Սիմոնյանի ու Տիգրան Քեոսայանի կրտսեր դուստրն առաջին անգամ «չոչ է արել»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից