Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն պետք է փակել. Սարհատ Պետրոսյան

Քաղաքաշինության կոմիտեն պետք է փակել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ.


«Կառավարությունում հերթական անգամ քննարկել են մեր բնագավառի խնդիրները, որում մասնավորապես կարեւորվել է հետ-կորոնավիրուսային շրջանի համար տարիներով կուտակված խնդիրների լուծումը։ Դատելով քննարկման ներկաներից կարելի է ենթադրել քննարկման բովանդակությունն ու ավելին՝ արդյունքները։ Ցավոք կառավարությանն այդպես էլ չի հաջողվում լուծել բնագավառի (որն այս պահին կոչվում է քաղաքաշինություն) նետած մարտահրավերն ու հասկանալ թե վերջիվերջո ինչ ենք ակնկալում այս ուղղությամբ։

Մոտ երկու շաբաթ առաջ փորձեցի օգնել այս հարցում, սակայն հետո մտածեցի, որ միգուցե հիմա ամենահարմար ժամանակը չէ մասնագիտական խնդիրները բարձրաձայնել։ Այս քննարկումից հետո որոշեցի ամեն դեպքում հրապարակել այն։ Կներեք երկար գրելու համար, ուղղակի ցանկացել եմ լինել ամբողջական ու մտքի ընթացքը նորմալ ներկայացնեմ։

Հաշվի առնելով, որ չեն դադարում Քաղաքաշինության կոմիտեի ապագայի հետ կապված պրոցեսները, որոշեցի մեկ անգամ եւս բարձրաձայնել իմ դիրքորոշումը կոմիտեի մասին։ Չնայած դեռ 2012-ին հրապարակավ հայտնել եմ դիրքորոշումս [http://blog.urbanlab.am/2012/06/blog-post_17.html], բայց հիմա մեկ անգամ եւս հանրայնացնեմ այն կարծիքս, որն արել եմ նաեւ վերջին ամիսներին, երբ ինձ հարցրել են, թե ում կարելի է նշանակել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար։ Ես առաջարկել եմ փակել այդ հիմնարկը (ինչը կհիմնավորեմ այստեղ), իսկ եթե չեն փակում, ապա ոչ մի դեպքում ղեկավար չնշանակեն մասնագիտությամբ ճարտարապետի։

Հայաստանի անկախության շրջանում միայն մեկ անգամ ենք ունեցել մասնագիտությամբ ճարտարապետ քաղաքաշինության նախարար (կամ կոմիտեի ղեկավար), ինչը բերել է այս վիճակին։ Բայց այս գրառումն ավելի շատ փակելու մասին է քան՝ ում նշանակելու։

Փորձեմ հիմնավորել. ներկա պահին Քաղաքաշինության կոմիտեն, համաձայն իր կանոնադրության, ունի հետեւյալ խոշորացված գործառույթները.

1. տարածական պլանավորման փաստաթղթերի (ժողովրդական լեզվով ասած՝ գլխավոր հատակագծերի) մշակման ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (եւ ոչ երբեք մշակում),

2. շինարարության ոլորտում նորմատիվային դաշտի ապահովում,

3. լիցենզավորում (մասնակիորեն),

4. պետական շինարարության (անհասկանալիորեն) աջակցում,

5. խոշոր կառուցապատումներին (անհարկի) նպաստում,

6. շինարարության ոլորտի իրավական դաշտի ստեղծում ու քաղաքականության մշակում։

1. Տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման պատվիրատուն (տերը) համայնքներն են, իսկ իրականացնողը մասնավոր նախագծային կազմակերպությունները։ Մեծ թյուրիմացություն է, որ Քաղաքաշինության կոմիտեն է դրանք մշակում։ Դրանց ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ (փոստատարի աշխատանք հիմնականում) կարող են իրականացնել տարբեր այլ մարմիններ, ցանկալի է՝ տարածքային կառավարման լիազոր մարմինը կամ Կադաստրը՝ որպես տարածական գործառույթներ ունեցող մարմին։ Իրականում Քաղաքաշինության կոմիտեի գոյությունը խանգարում է, որ համայնքները կամ տարածքային կառավարման լիազոր մարմինը խորամուխ լինեն այս փաստաթղթերի կիրառելիության խնդրում, ու դրանց հանդեպ վերաբերմունքը հիմնականում «պծիչկայի» կամ լավագույն դեպքում՝ հողերի նպատակային նշանակության ու օտարման համատեսքստում է, եւ ոչ թե որպես համայնքի զարգացման երկարաժամկետ ծրագրավորման փաստաթղթի։

2. «Շինարարության ոլորտում նորմատիվային դաշտի ապահովում» բարձրագոչ գործառույթը եւս, բոլորը կարծում են, որ կոմիտեի շատ կարեւոր գործառույթ է։ Իրականում կոմիտեն մրցութային կարգով ընտրում է նման կարողություններ ունեցող 2-3 կազմակերպություներից մեկին, որն էլ հիմնականում թարգմանում է ռուսական կամ նման մի նորմա, որը հետո հաստատում է կոմիտեի ղեկավարը։ Կոմիտեն, բնականաբար, չունի եւ չի կարող ունենալ մասնագիտական ներուժ նույնիսկ դրանց որակի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար։ Սա շատ հանգիստ կարող է անել ցանկացած մարմին. ես կառաջարկեի էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ստանդարտների համակարգի հետ դիտարկել այն։ Այստեղ նշեմ, որ օրինաչափ է, երբ մենք դրանք թարգմանում ենք, քանի որ նորմաների մշակումը լուրջ գիտական ինստիտուտների աշխատանքի արդյունք է, ինչպիսիք մենք, ցավոք, չունենք, ու վստահ էլ չեմ, ,որ երբեւէ կունանանք։ Իհարկե, բացառություն են,օրինակ, սեյսմիկայի մասով մեր կարողություններն ու առաջնահերթությունները, որոնք պետք է շարունակաբար զարգացնենք։ Իդեպ նորմատիվային բազայի մի մասը հանդիսանում է առողջապահության, արտակարգ իրավիճակների եւ տրանսպորտի ոլորտների լիազոր մարմինների իրավասության ներքո, եւ այսօր էլ կան իրավական ակտեր նշված մարմինների կողմից մշակված եւ հաստատված։

3. Լիցեզնավորման մասով. ի հեճուկս Քաղաքաշինության կոմիտեի վերջին երկու ղեկավարների, հաջողել ենք, այդ գործառույթն արդեն մասնակիորեն տրվել է Հայաստանի ճարտարապետների պալատին։ Ուստի այս կարեւորագույն բարեփոխումը պետք է ավարտին հասցնել ու առհասարակ ազատականացնել ողջ դաշտն ու անցնել ինքնակարգավորման ինստիտուտների միջոցով կարգավորման։ Այս մասին ավելի մանրամասն մեկ այլ անգամ կարելի է քննարկում ծավալել եւ գտնել ճիշտ լուծումը։ Ես ունեմ իմ պատկերացումը, որը դեռ 2013-ին ներկայացրել ենք կառավարությանն ու քննարկել ենք, սակայն լրացուցիչ քննարկումները կարող են այն է՛լ ավելի մրցունակ դարձնել։

4. Պետական շինարարության մասով. ինչպես կառավարության վերջին նիստում բարձրաձայնվեց, դա պետք է ապակենտրոնացվի, ինչը հիմնականում արվել է վերջին տասնամյակի ընթացքում, երբ քաղաքաշինության նախարարության համանուն ԾԻԳ-ը փակվեց։ Դա հատկապես տեղի ունեցավ, երբ առաջին անգամ քաղաքաշինության նախարար նշանակվեց մասնագիտությամբ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որին հիմնականում հետաքրքրում էին խոշոր կառուցապատումները՝ հասկանալի պատճառով։

5. Նարեկ Սարգսյանի նշանակումից հետո միայն քաղաքաշինության նախարարությունը սկսեց զբաղվել խոշոր կառուցապատման նախագծերով՝ ստեղծելով համանուն վարչություն ու խառնվելով ամբողջովին համայնքային գործառույթ հանդիսացող պրոցեսում։ Օրինակ, ի՞նչ գործ ունի պետական մարմինը «Հին Երեւան» կամ թիվ 33 (Ֆիրդուսի) թաղամասերի հետ։ Քանի դեռ այս գործառույթը պահպանում ենք այդ մարմնում ու այն վստահում մասնագիտությամբ ճարտարապետների, կունենանք լավագույն դեպքում նույն «բորշչը», որը ունեցել ենք 2018 թվականից, կա՛մ կոռուպցիայի ու շահերի բախման պատճառով անընդհատ նոր մեղադրյալներ կունենանք, կա՛մ հերթական «ոլորտի լավագույն մասնագետին» գործից կհանենք։ Եթե կառավարությանը թվում է, թե մեր համայնքները նման կարողություններ չունեն, ապա կա՛մ պետք է օգնել համայնքներին ունենալ նման կարողություններ, կա՛մ այս պրոցեսում մասնավոր խորհրդատուներ ներգրավել, ինչը շատ ընդունված պրակտիկա է տարբեր երկրներում։

6. Ոլորտի քաղաքականության առումով, հիշեցնեմ, որ գործող սահմանադրության տրամաբանությունը չի ենթադրում կառավարությանն առընթեր մարմինների կողմից քաղաքականության մշակում։ Սակայն եթե նույնիսկ վերանանք այս կարգավորումներից, պետք է ֆիքսենք, որ, եւ թող ներեն ինձ Քաղաքաշինության կոմիտեի իմ գործընկերները, այս պահին այս կազմով կոմիտեն ի վիճակի չի բնագավառում բերափոխումներ անելու (վկան՝ նախորդ տարվա վերջին շրջանառված՝ բնագավառի զարգացման ռազմավարությունը)։ Այստեղ եւս կառաջարկեի միջազգային դոնորների ու տեղացի (հատուկենտ) փորձագետների հետ քննարկել, ներառական սկզբունքով մշակել բնագավառի բարեփոխումների փաթեթ, կամ ավելի ճիշտ՝ բնագավառը «քանդել-հավաքելու» հայեցակարգ, ու մի մարմնի կամ վարչապետի աշխատակազմին հանձանարարել 1-2 հոգանոց թիմով իրականացնել դրանք վիրահատական մեթոդով։

Այս յուրաքանչյուր կետի մասին կարելի է առանձին գրել ու հիմնավորումներ ներկայացնել։ Կարելի է կոմիտեն փակելու գաղափարին առարկել կամ ուղղակի մի քանի ամսով փակել այդ մարմինը ու տեսնել՝ ի՞նչ է փոխվելու մեր կյանքում. հավատացնում եմ՝ ոչինչ։

Փաստորեն, տարածքային կառավարման ու էկոնոմիկայի նախարարություններում մեկական 3 հոգանոց ստորաբաժանում կամ մասնագետ պահելով հնարավոր է իրականացնել ավելի քան 100 աշխատակից ունեցող մարմնի աշխատանքը եւ ունենալ շատ ավելի լավ արդյունք, քան ունենք հիմա։

Վստահ եմ, որ կառաջանա հարց, թե ի՞նչ պետք է անեն այսօր կոմիտեում աշխատող մեր գործընկերները։ Նրանց մի մասը հանրային կառավարման մարմիններում ու մասնավոր սեկտորում պահանջված են լինելու, եթե ունեն պատշաճ մասնագիտական կարողություններ, իսկ եթե չունեն, ապա, ցավոք, այս գրառումն իրենց մասին չէ։ Մարմնի՝ այս պահին անղեկավար լինելը շատ լավ հնարավորություն է նման փոփոխություն անելու համար, հակառակ դեպքում, հավատացնում եմ, շատ ամոթ կլինի թե՛ ներկա կառավարության, թե՛ ողջ բնագավառի համար, եթե երկու տարվա ընթացքում երրորդ սխալ կամ անարդյունավետ նշանակումը կատարվի»։