Mercedes-Benz-ը ներկայացրել է ժամանակավորապես փոփոխված պատկերանշանը
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ցուցադրել է կորոնավիրուսի համավարակի պատճառով փոփոխության ենթարկված պատկերանշանը:
Ինչպես գրում է Корреспондент-ը, պատկերանշանի «կարանտինային» տարբերակի լուսանկարը հրապարակվել է ավտոարտադրողի ֆեյսբուքյան էջում. ընկերության եռաթև աստղը ժամանակավոր տարբերակում միացված չէ շրջանակին:
Սև ֆոնի վրա պատկերվում է ավանդական աստղի փոքրացված տարբերակը, իսկ չափսի փոփոխության արդյունքում՝ տարածություն է բացվել աստղի և շրջանակի միջև:
Հիշեցնենք, որ մինչ այս իրենց պատկերանշանները ժամանակավորապես փոխել էին Audi-ն և Volkswagen-ը, ինչպես նաև համաշխարհային այլ հայտնի ապրանքանիշեր՝ կարևորելով հեռավորության պահպանումը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից