Պատգամավորների մեքենաները չեն ստուգո՞ւմ (տեսանյութ)
Պարետատան վերջին խստացումներից հետո հանրապետության ճանապարհներին հատուկ ոստիկանական պոստեր են ստեղծվել, որտեղ զրահատեխնիկայով կանգնած՝ ոստիկանները ստուգում են մարզերից Երևան մտնող բոլոր մեքենաները: Բայց կարծես թե ոչ բոլորին է այդ ստուգումը վերաբերում:
hraparak.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Աշտարակ-Արևան ճանապարհին ոստիկանները մի թեթև հարցուփորձով բաց թողնում պատգամավորական պետհամարանիշով ավտոմեքենան՝ առանց նորմալ ստուգելու: Մասնավորապես, 106 HH 11 պատգամավորական համարանիշով սև Hyundai ix 35 մակնիշի մեքենան, որը պարզեցինք՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանինն է, մոտենում է ոստիկաններին, վերջիններս մեկ-երկու հարց են տալիս ընդամենը և մաղթում բարի ճանապարհ՝ առանց զննելու: Մյուս վարորդներին, սակայն, կանգնեցնում ստուգում էին անձնագիրը, անցագիրը և այլն: Գուցե պատգամավորների դեպքում կարգն այդպիսին է, որ պետք է առանց լուրջ զննության բա՞ց թողնեն: Համենայնդեպս, պարետատան որոշման մեջ նման կետ չկար առանձնացված, որ պատգամավորներն առավելություն ունեն այս հարցում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...