«Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի տեսանյութը երեխաների հետ
Երգչուհի Սիրուշոն և ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, Ինստագրամի ուղիղ եթերում երեկ շփվել են իրենց հետևորդների հետ և ցույց են տվել, թե ինչպես են որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ ժամանակ անցկացնում մեկուսացման ընթացքում։
Երեխաների հետ նրանք իրենց բնակարանի տանիքում էին. մինչ փոքրիկները հեծանիվ էին քշում, Լևոնն ու Սիրուշոն պատասխանում էին մեկնաբանություններին, որոնք հիմնականում քաղաքի ու տիրող կարանտինային իրավիճակի մասին էին։
Զույգը չի շրջանցել նաև անձնականին վերաբերող մեկնաբանությունները։
«Փոքր տղաս Կամիկաձե է, իսկ մեծս ավելի զգուշավոր։ Երեք տարեկան չկար, որ սկսեց երկու ականի հեծանիվ քշել»,- պատմել է Լևոնը։
Սիրուշոն էլ ժպիտով նկատեց աղջիկ ունենալու մասին մեկնաբանություններից մեկը․ «Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»։
Նշենք, որ ավելի վաղ Սիրուշոն Ինստագրամի իր էջում «Արմատ» հաղորդաշարից հատված էր հրապարակել, որտեղ ՀՀ օրհներգի հեղինակ Բարսեղ Կանաչյանի դուստրը՝ Սեդա Կանաչյանը, նրան մաղթել էր 12 զավակ ունենալ։ Երգչուհին կատակել էր, որ երկուսն ունեն, մնում է տասը։


















































Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
«Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Սիրուշոն ներկայացրել է Gozal by Pregomesh-ի նոր աշխատանքը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից