«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիտորդական առաքելության շրջանակում Արցախի դատախազություն է ներկայացել հանցագործության մասին երկու հաղորդում
Մարտի 31-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիտորդական առաքելությունը 49 ընտրատեղամասում հետևեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ընթացքին։
Դիտարկման արդյունքում մարտի 31-ի 14։00-ի դրությամբ հայտնաբերվել են ընտրական գործընթացի մի շարք կոպիտ խախտումներ, որոնցից որոշները կրել են նաև համատարած և սիստեմատիկ բնույթ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։
«Մասնավորապես՝ մեր դիտարկած գրեթե բոլոր ընտրատեղամասերում լուսանկարել են իրենց քվեաթերթիկները։ Ընդ որում՝ վերոնշյալ ընտրախախտումը շատ դեպքերում տեղի է ունեցել ընտրական հանձնաժողովի նախագահների ներկայությամբ։
Հարկ է նշել, որ կապի հետ ծագած խնդիրների պատճառով մարտի 31-ի 14։00-ի դրությամբ տվյալներ են ստացվել մեր դիտարկած 49 ընտրատեղամասերից միայն 47-ից։ Ըստ այդմ, 47 ընտրատեղամասերից երեքում գրանցվել են ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալով քաղաքացիների մասին տեղեկություններ հավաքագրելու դեպքեր։ Տեղամասերից երկուսում ներկա են գտնվել թեկնածուներ, ինչը արգելված է օրենքով։ Նույն կերպ երեք ընտրատեղամասում ներկա են գտնվել միևնույն թեկնածուի մեկից ավելի վստահված անձինք։ Գրանցվել է նաև մեկից ավել անձանց քվեախցիկ մտնելու 13 դեպք, որոնցից, սակայն, միայն մեկն է եղել ընտրողին վերահսկելու նպատակով։
Ընտրատեղամասերից 3-ում արձանագրել են մարդկանց՝ միևնույն մեքենաներով տեղամասային կենտրոններ տեղափոխելու դեպքեր։ Եվս 19 տեղամասում նկատվել են տեղամասին հարող 50 մետր շառավիղով տարածքում մարդկանց կուտակումներ։ Ընդ որում, վերոնշյալ 19-ից 12-ի դեպքում տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն դիմել համապատասխան գործողությունների՝ մարդկանց կուտակումը ցրելու համար, իսկ երեք դեպքում դիմել են ոչ բավարար գործողությունների։ Նաև՝ մեր դիտարկած ընտրատեղամասերից 3-ում գրանցվել են վիճաբանությունների դեպքեր։
Ընդհանուր առմամբ, արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից Արցախի Հանրապետության դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին երկու հաղորդում»,- ասվում է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների դիտարկման վերաբերյալ առավել ամբողջական հայտարարությամբ հանդես կգա առաջիկայում։



















































Աշոտ Ղուլյանի շտաբի ներկայացուցիչները արձանագրել են ընտրախախտումներ
Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան
Քվեաթերթիկի լուսանկարումն իրավական առումով խախտում չէ. Արայիկ Հարությունյանի շտաբ
Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00
Արցախում ընտրություններին քվեարկել է ընտրողների 72,7 տոկոսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում