Իսկ մեզ մնում է որոշ ժամանակով մոռանալ հայկական ֆուտբոլի մասին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում երեկ կայացավ եւս ինը հանդիպում: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանը փառահեղ պարտություն է կրել Չեռնոգորիայի հավաքականից՝ 4:1 հաշվով, իսկ մեր արեւելյան հարեւանները վերջին վայրկյաններին Բաքվում գոլ են բաց թողել եւ 1:0 հաշվով զիջել հյուսիսիռլանդացիներին:
C խմբում բացի Ադրբեջան-Հյուսիսային Իռլանդիա հանդիպումից կայացել է եւս երկու խաղ: Գերմանիան 7:0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի հավաքականին, իսկ Նորվեգիա-Չեխիա դիմակայությունն ավարտվել է 1:1 հաշվով: Տեղեկացնենք, որ գերմանացիներից գոլերի հեղինակ են դարձել Դրաքսլերը, Վագները (3 անգամ), Յունեսը, Մուստաֆին եւ Բրանդտը: Կարծում ենք հասկացաք, որ Գերմանիան խաղացել է ոչ հիմնական կազմով:
Այս խմբում Գերմանիան 18 միավորով առաջինն է, իսկ երկրորդը Հյուսիսային Իռլանդիան է՝ 13 միավորով:
E խմբում պարտվել է ոչ միայն Հայաստանի հավաքականը, այլ նաեւ Ղազախստանն ու Ռումինիան: Ղազախստանում Դանիան հաղթել է 3:1 հաշվով, իսկ Լեհաստանում դաշտի տերերը նույն հաշվով հաղթել են ռումիններին:
Լեհաստանն ունի 16 միավոր, Դանիան եւ Չեռնոգորիան՝ տասական, Հայաստանն ու Ռումինիան՝ վեցական, իսկ Ղազախստանը՝ երկու միավոր:
Մեկ անգամ եւս շեշտենք, որ Հայաստանի հավաքականից որեւէ ակնկալիք այլեւս չենք կարող ունենալ: Համակարգը, որով կառավարվում է մեր ֆուտբոլը մինչեւ չփոխվի, մինչեւ մարզիչը չորոշի, թե ով է խաղալու, իսկ ով՝ ոչ, մինչեւ մանկապատանեկան ֆուտբոլում առողջ մթնոլորտ չլինի, մինչեւ ազգային առաջնությունն առաջնության նման չլինի՝ ոչ մի առաջընթաց չի կարող լինել: Եւ իրոք ափսոս են Մխիթարյանը, Օզբիլիսը, Մարկոսը, Կորյանն ու Մանուչարյանը, ինչու չէ նաեւ այս խաղում այդպես էլ դաշտ դուրս չեկած Սարկիսովը, որոնք հրավիրվում են հավաքական:
F խմբում առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում վաղեմի եւ անհաշտ մրցակիցների՝ Շոտլանդիայի եւ Անգլիայի հավաքականների հանդիպումը: Ֆանտաստիկ սցենարով անցած այս խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
70-րդ րոպեին Չեմբերլենը բացեց հաշիվն առաջ մղելով անգլիացիներին: Գրիֆիթսը 87-րդ եւ 90-րդ րոպեներին խփած գոլերով հաշիվը դարձրեց 2:1, սակայն ավելացված ժամանակում արդեն գոլ խփելու հերթը Հարի Քեյնինն էր: 2:2 եւ հրաշալի խաղ:
Սլովենիան իր հերթին 2:0 հաշվով հաղթեց Մալթային, իսկ Սլովակիան 2:1 հաշվով հաղթեց Լիտվային՝ այն էլ մրցակցի հարկի տակ:
Անգլիան վաստակել է 14 միավոր, Սլովակիան 12, Սլովենիան՝ 11, իսկ Շոտլանդիան ընդամենն ութ միավոր:
Ամփոփելով նշենք, որ մեզ մնում է որոշ ժամանակ մոռանանք հայկական ֆուտբոլի մասին՝ հիշելով առողջության պահպանման անհրաժեշտության մասին:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ