Քիմ Քարդաշյանի հրապարակած տեսանյութը բարկացրել է թուրքերին (տեսանյութ)
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է մի տեսանյութ, որը նրան հետևող թուրքերից շատերի սրտով չի եղել:
Ինստագրամում 163 մլն հետևորդ ունեցող աստղը, ով կարանտինի օրերին շատերի նման ինքնամեկուսացվել է տանը, արևելյան հայտնի ուտեստ՝ լահմաջո է պատվիրել։
Տեսանյութում Քարդաշյանը հարցրել է, թե արդյո՞ք գիտեն ինչ է լահմաջոն և ասել է, որ այն «հայկական պիցցա» է։
Թուրքիայում նույպես շատ տարածված լահմաջոյի մասին տեսանյութը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել Քարդաշյանի լուսանկարների տակ։ Քարդաշյանի տեսանյութին արձագանքել են նաև Թուրքիայում հայտնի երգչուհիներ Դեմեթ Աքալընը և էբրու Փոլաթը։
Աքալընը Քարդաշյանի հրապարակած լուսանկարի տակ անգլերեն գրել է․ «Լահմաջոն թուրքական է», իսկ Փոլաթը թուրքերեն է գրառումն արել․ «Լահմաջոն հայկական պիցցա չէ, հարգելիս»։
Նշենք, որ լահմաջոն հաճախ անվանում են հայկական և արաբական պիցցա։ Այն լայն տարածում ունի նաև Թուրքիայում։
Քարդաշյան քույրերը, ինչպես հայտնի է, հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը համացանցում։ Հատկապես ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո Քարդաշյան քույրերը հաճախ են թիրախավորվում թուրքերի կողմից։

Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Ներքնազգեստով եւ գայթակղիչ դիրքով. ինչպես է Քիմ Քարդաշյանը մեդիտացիա անում
Քիմ Քարդաշյանի հուզիչ եւ սիրառատ լուսանկարը երեխաների հետ
Քիմ Քարդաշյանի բաժանորդների թիվն Instagram-ում հասել է 100 միլիոնի (Լուսանկարներ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից