Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

ՀՀ-ն կարող է հանդես գալ միջազգային կազմակերպություն ստեղծելու առաջարկությամբ․ «Լույս»

«Լույս» Հիմնադրամի առաջարկությունը կառավարությանը` «Կենսաբանական պաշտպանության միջազգային կազմակերպություն ստեղծելու» նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված աշխարհում ստեղծված իրավիճակը, և այն, որ ժամանակակից աշխարհը մեծ մասամբ պատրաստ չէր այս մարտահրավերին՝ հարկավոր է մտածել համապատասխան միջոցառումների մասին, որոնք թույլ կտան նմանատիպ կենսաբանական սպառնալիքներին արձագանքել ավելի պատրաստված և կազմակերպված ձևով։

Այս նպատակին հասնելու համար ամենաարդյունավետ լուծումը կարող է լինել մասնագիտացված միջազգային կառույցի ստեղծումը, որը կհամախմբի միջազգային ջանքերը կենսաբանական պաշտպանության ոլորտում և կմշակի հատուկ մեխանիզմներ՝ ինչպես նոր տիպի կորոնավիրուսի, այնպես էլ ապագայում ի հայտ եկող հնարավոր այլ համավարակների դեմ պայքարի համար։

Նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածումն ու երկրների մեծ մասի կողմից դրան համարժեք արձագանքելու անկարողությունը, հախուռն գործողություններն ու միմյանցից խիստ տարբերվող որոշումները ցույց տվեցին գլոբալ համաճարակների դեպքում աշխարհում անհրաժեշտ մեխանիզմների բացակայության լուրջ հետևանքները։ Միայն ժամանակը ցույց կտա, թե որ երկրների գործողություններն են եղել առավել արդյունավետ, սակայն ակնհայտ է, որ ընդհանուր մեխանիզմների առկայությունը թույլ կտար էականորեն մեծացնել այդ ջանքերի արդյունավետությունը։

Այժմ միջազգային փորձագետները դժվարանում են կանխատեսել, թե որքան ժամանակ կտևի նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածումը և ինչ փոփոխությունների կենթարկվի այն։ Կրկնակի վարակման դեպքերը թույլ են տալիս ենթադրել, որ համավարակը կարող է շատ ավելի երկար մնալ ակտիվ փուլում, քան ի սկզբանե կարելի էր կանխատեսել։ Միաժամանակ անհայտ են մնում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման և զանգվածային օգտագործման ժամկետները․ նշվում է մեկ տարվա և նույնիսկ ավելի երկար ժամկետների մասին։ Սա նշանակում է, որ առնվազն մոտակա ժամանակաշրջանում կորոնավիրուսի համաճարակը շարունակելու է մնալ աշխարհի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը, ուստի այս և նմանատիպ այլ մարտահրավերներին դիմակայելու գլոբալ մեխանիզմների ստեղծումը դառնում է անհրաժեշտություն։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Հայաստանի Հանրապետությունը իր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ կարող է հանդես գալ ՄԱԿ-ի հովանու ներքո կենսաբանական պաշտպանության միջազգային կազմակերպություն ստեղծելու առաջարկությամբ։

Որպես նմանատիպ կառույցի օրինակ կարող է դիտարկվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)։ Եթե ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը միջուկային զենքի տարածման կանխարգելումն ու միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ապահովումն է, ապա պայմանականորեն այսպես կոչված «Կենսաբանական պաշտպանության միջազգային կազմակերպության» (ԿՊՄԿ) առաքելությունը կարող է լինել կենսաբանական զենքի տարածման կանխարգելումը, գլոբալ համաճարակների դեմ արդյունավետ պայքարն ու միջազգային համագործակցությունը, կենսաբանական մշակումների թափանցիկության և խաղաղ բնույթի երաշխավորումը։ Ուշագրավ է, որ դեռևս 1925թ․-ին ընդունված «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիան, որին միացել են աշխարհի ավելի քան 180 պետություններ, թեև արգելում է կենսաբանական կամ տոքսիկ զենքի արտադրությունը, կիրառումն ու տարածումը, սակայն այն վերահսկելու մեխանիզմների բացակայությունը կասկածի տակ է դնում այս կոնվենցիայի արդյունավետությունը։ Մինչդեռ միջուկային զենքի չտարածման տեսանկյունից ՄԱԳԱՏԷ-ի միջոցով ստեղծվել են քիչ թե շատ գործուն մեխանիզմներ։

Այսպիսով, ստեղծվելիք նոր կազմակերպությունը կարող է հիմնվել «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի վրա և ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել միջազգային կենսաբանական անվտանգության, կենսաբանական զենքի և համավարակների տարածման կանխարգելման, դրանց հետևանքների հաղթահարման ավելի արդյունավետ մեխանիզմներ։ Նոր կառույցին կարող է տարբեր երկրներում մոնիթորինգ անցկացնելու, կենսաբանական հետազոտություններ իրականացնելու, կենսաբանական լաբարատորիաների գործունեությունը վերահսկելու լիազորություն տրվել՝ ՄԱԳԱՏԷ-ի օրինակով։

Բացի այդ, կառույցը պետք է ունենա տարբեր երկրների բարձրակարգ մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որը ի վիճակի կլինի մշակել կենսաբանական անվտանգության ապահովման հստակ գործիքակազմ, վերահսկել աշխարհում համաճարակային իրավիճակը, ձեռնարկել կենսաբանական սպառնալիքների կանխարգելման, դրանց առաջացման դեպքում համակարգված արձագանքման միջոցառումներ։ Կազմակերպությունը կարող է սերտորեն համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, ինչպես նաև հաշվետու լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային։

Կառույցի առկայությունը թույլ կտա մշակել և ներկայացնել միջազգային համաճարակների պարագայում աշխարհի բոլոր երկրների համար վարքագծի և գործողությունների ընդհանուր կանոններ, ինչը թույլ կտա խուսափել այնպիսի հախուռն միջոցառումներից, որոնք այսօր աշխարհը կանգնեցրել են համաշխարհային լուրջ տնտեսական, քաղաքական ճգնաժամի առջև՝ միևնույն ժամանակ չերաշխավորելով մի շարք երկրների կառավարությունների կողմից ձեռնարկված քայլերի արդյունավետությունը։

Բացի այդ, կենսաբանական մշակումների վերահսկելիությունը թույլ կտա կանխարգելել կենսաբանական զենքի տարածումը, որը կարող է հանգեցնել նոր գլոբալ համաճարակների առաջացմանը։

Այսօր մի շարք երկրներ միմյանց մեղադրում են տարբեր կենսաբանական զենքեր ստեղծելու և դրանք կիրառելու մեջ։ Նման քննարկումներ եղել են նաև նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված՝ այդ թվում Իրանի Իսլամական և Չինաստանի Ժողովրդավարական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Ռուսաստանի Դաշնությունը պարբերաբար մտահոգություն է հայտնում հետխորհրդային տարբեր երկրներում ԱՄՆ աջակցությամբ գործող կենսաբանական լաբարատորիաների կապակցությամբ՝ դրանք դիտարկելով որպես կենսբանական զենքի արտադրման հնարավոր օբյեկտներ։ Այսինքն, կենսաբանական պաշտպանության միջազգային կազմակերպություն ստեղծելու առաջարկը կարող է հավանության արժանանալ նախ և առաջ ՉԺՀ-ի, Իրանի, ՌԴ-ի կողմից, հետևաբար հարկավոր է առաջարկի շուրջ խորհրդակցություններ սկսել այս երկրների ներկայացուցիչների հետ։

Առաջարկվող կառույցը կարող է կարևոր դերակատարություն ստանձնել նաև աշխարհում առկա մի շարք հակամարտությունների ընթացքում կենսաբանական զենքի կիրառումը կանխարգելելու, հակառակորդի շրջանում համավարակների միտումնավոր տարածումը կամ, միջազգային կենսաբանական համաճարակներից օգտվելով, ռազմական ագրեսիա նախաձեռնելու փորձերը զսպելու տեսանկյունից։ Այս առումով կարևոր նախադրյալներ են ստեղծում նաև հակամարտությունների վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությունները և դրան մի շարք երկրների աջակցությունը։

Ստեղծվելիք կառույցը կարող է դիտարկել նաև այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան համաշխարհային կենսաբանական ճգնաժամերի ժամանակ վերանայել տարբեր երկրների միջև առկա սահմանափակումներն ու պատժամիջոցները, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել համավարակի դեմ պայքարը։ Հավանաբար այս գաղափարը նույնպես հավանության կարժանանա նման սահմանափակումներից տուժող մի շարք երկրների կողմից։

Կարելի է դիտարկել նաև ՄԱԿ-ի հովանու ներքո կառույցի մեկ այլ՝ գործառույթների տեսանկյունից ավելի ընդլայնված մոդել, որը կզբաղվի ոչ միայն կենսաբանական անվտանգությամբ, այլև կապահովի բնական և տեխնածին աղետների ժամանակ աշխարհի պետությունների գործողությունների համակարգման և պատշաճ արձագանքման մեխանիզմներ։

Ներկայումս բնական և տեխնածին աղետների ժամանակ նույնպես բացակայում են պետությունների գործողությունները համակարգող հստակ մեխանիզմներն ու դրանցով զբաղվող կառույցները, որի արդյունքում հաճախ այդպիսի աղետներին բախվող պետություններին տրամադրվող օգնությունը նույնպես կրում է հախուռն բնույթ։ Որոշ դեպքերում, տարբեր հանգամանքներից կախված, այդպիսի օգնության տրամադրումը նույնիսկ անհնար է լինում հենց անհրաժեշտ խողովակների բացակայության պատճառով։ Բացի այդ, հենց Հայաստանի 1988թ.-ի օրինակը ցույց է տալիս, որ բնական աղետների ժամանակ երկրները կարող են հայտնվել էլ ավելի բարդ դրության մեջ լ, եթե գտնվում են պատերազմական իրավիճակում։ Այս հարցերով զբաղվող հատուկ կազմակերպության առկայությունը կարող էր ոլորտում որոշակի կարգ ու կանոն հաստատել՝ զսպելով նման աղետների թիրախում հայտնված պետությունների՝ կրկնակի փորձության ենթարկվելու ռիսկերը։