Կինը կորոնավիրուսով չվարակվելու համար հսկայական թափանցիկ գնդի մեջ մտած է գնացել սուպերմարկետ (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում նոր տեսակի կորոնավիրուսով չվարակվելու համար մարդիկ ծայրահեղ քայլերի են դիմում, գրում է Daily Mail պարբերականը:
Անգլիայի հյուսիսում գտնվող Կենտ կոմսության Հերն Բեյ քաղաքի մի բնակչուհի սուպերմարկետ է գնացել հսկայական թափանցիկ գնդի մեջ մտած։
Առևտրի կենտրոն հասնելուն պես կինը սուպերմարկետի աշխատակցին խնդրել է զամբյուղի մեջ դնել իր ընտրած ապրանքները։
Ականատեսներից մեկը կատարվածը տեսանկարահանել և հրապարակել է համացանցում, որն էլ արագորեն տարածվել է սոցցանցերում։
Մեծ Բրիտանիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 9529 մարդ, ապաքինվել է ավելի քան 135 հոգի։ Երկրում հիվանդությունից մահացել է 465 մարդ։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 488 055-ի, որից 22 049-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 117 600 մարդ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...