Որ համեմունքներն են վտանգավոր երեխաների համար
Երեխաների սննդակարգը շատ կարևոր է, ուստի ծնողները միշտ փորձում են հնարավորինս օգտակար ու համեղ ուտեստներ պատրաստել երեխաների համար: Սնունդն ավելի համեղ դարձնելու համար ծնողները հաճախ դրանց օգտակար համեմունքներ են ավելացնում, սակայն բժիշկները նշում են, որ ոչ բոլոր համեմունքներն են առողջարար երեխաների համար:
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները ներկայացրել են այն համեմունքները, որոնք կարող են վտանգավոր լինել փոքրիկների համար: Նրանց խոսքով՝ դրանցից որոշները նպաստում են օրգանիզմում կապարի մակարդակի բարձրացմանը, ինչը շատ վնասակար է սրտամկանի և նյարդային համակարգի համար:
Ըստ գիտնականների՝ երեխաների համար վտանգավոր կարող են լինել վանիլինը, աղացած պղպեղը, չիլի պղպեղն ու քրքումը, քանի որ դրանք նպաստում են նրանց աճող օրգանիզմում կապարի մակարդակի զգալի բարձրացմանը: Ի դեպ, այս մետաղի մակարդակի բարձրացում էր նկատվել նաև այն երեխաների մոտ, որոնց սննդին քիմիոն, անիսոն ու համեմի սերմ էր ավելացվում:
Այնպես որ՝ մինչ երեխաների սննդակարգում տարատեսակ համեմունքներ ներառելը ծնողները պետք է անպայման խորհրդակցեն բժշկի հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը