Լյորիսի հրեշավոր սխալը դարձավ ֆրանսիացիների պարտության պատճառ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում A, B, H խմբերում կայացան հերթական տուրի հանդիպումները:
A խմբում առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Շվեդիա-Ֆրանսիա հանդիպումը: Թիմերը բավական զգուշությամբ էին գործում, հատկապես դաշտի տերերը: Այսուհանդերձ, 37-րդ րոպեին Ժիրուն բացեց հաշիվը, բայց մի քանի րոպե անց Դուրմազը հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում թիմերն առավել մեծ զգուշությամբ էին գործում: Խաղը գնում էր տրամաբանական ոչ-ոքիին, երբ հանդիպման վերջին վարկյաններին Ֆրանսիայի հավաքականի ավագը՝ դարպասապահ Լյորիսը չգիտես ինչու իրեն դրեց պաշտպանի եւ կիսապաշտպանի տեղ, առաջ շարժվեց, սխալ փոխանցում կատարեց եւ Տոյվոնենը դաշտի կենտրոնից հաշիվը դարձրեց 2:1: Սա շատ վատ նորություն էր Նիդերլանդների հավաքականի համար, որոնք այսօր 5:0 հաշվով հաղթեցին Լյուքսեմբուրգին եւ շարունակում են հետապնդել առաջատարներին:
Այս խաղի մյուս խաղում Բելառուսը 2:1 հաշվով հաղթեց Բուլղարիային:
Շվեդիան եւ Ֆրանսիան ունեն 13-ական միավոր, իսկ Նիդերլանդները՝ 10:
B խմբում Անդորրան անակնկալ հաղթանակ տարավ Հունգարիայի նկատմամբ 1:0 հաշվով: , իսկ Պորտուգալիան Ռիգայում 3:0 հաշվով հաղթեց Լատվիային: Երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոնալդուն: Ֆարերներն էլ տանը 2:0 հաշվով զիջեցին Շվեյցարիային:
Շվեյցաքրիան ունի 18, իսկ Պորտուգալիան՝ 15 միավոր:
H խմբում Բոսնիա եւ Հերցեգովինան 0:0 խաղաց Հունաստանի հետ, Բելգիան 2:0 հաշվով Էստոնիայում հաղթեց տեղի հավաքականին, իսկ Ջիբրալթարը 2:1 հաշվով զիջեց Կիպրոսին:
Բելգիան 16 միավորով առաջինն է, Հունաստանն ունի 12, իսկ Բոսնիան՝ 11 միավոր:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ