Ձուն թանկացել է
Վերջին մեկ ամսում Հայաստանում հավկիթի գնի կտրուկ անկում էր նկատվել։ Եթե նախկինում մեկ ձուն գնում էին քաղաքացիները 60-70 դրամով, ապա այդ օրերին 30-40 դրամով, այսինքն՝ գնի կես չափով էժանացում էր տեղի ունեցել։
Սակայն այս օրերին ձուն կրկին թանկացել է։ Երեկվա դրությամբ վաճառակետերից մեկի վաճառողն ասաց, որ տասնհինգ դրամով թանկացել է՝ 30-ից հասնելով 45 դրամի։

















































