Արքայազն Հարին և Մեգան Մարքլն ինքնատիպ գրառմամբ «Մայրերի օրվա» առթիվ շնորհավորել են աշխարհի բոլոր մայրերին
Մեծ Բրիտանիայում այսօր նշում են մայրերի օրը, ինչի առթիվ Սասեքսի դուքսն ու դքսուհին ինքնատիպ գրառմամբ շնորհավորել են ողջ աշխարհի մայրերին:
Այս մասին գրելով՝ Daily Mail-ը ներկայացնում է 35-ամյա արքայազն Հարիի և 38-ամյա Մեգան Մարքլի ինստագրամյան շնորհավորական գրառումը: «Կարևոր չէ, թե ինչպես են անվանում մայրիկիդ, Մեծ Բրիտանիայում Մայրերի օրվա առթիվ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ողջ աշխարհի մայրերին, ովքեր այնքան բան են անում ամեն օր, իսկ այժմ՝ ավելին, քան երբևէ»,- ասվում է գրառման մեջ:
Գրառումն ուղեկցվել է գեղեցիկ բացիկով, որում նշված են «մայրիկ» բառը տարբեր լեզուներով, այնուհետև՝ «շնորհակալություն» բառը:
Ամերիկուհի Մեգանը Մայրիկի տոնը սովորաբար նշում է մայիսի 10-ին: Նշենք Մեգանը մայրացել է անցյալ տարի: Նրանց որդին՝ Արչին, 10 ամսական է:



















































Գինի էր վայելում. ականատեսներին զարմացրել է արքայազն Հարիի հետ ռեստորանում վիճելուց հետո Մեգան Մարքլի պահվածքը
Արքայազն Հարին կնոջ զարդի պատճառով կոպտել է թագուհուն
Մեգան Մարքլի հայրը դժգոհ է դստեր վարվելակերպից
Ինչպես է Մեգան Մարքը փչացրել արքայադուստր Եվգենյայի հարսանիքը
Հարրին ու Մեգանը ոստիկանություն են դիմել՝ իրենց տան վերևով թռչող անօդաչու սարքերի պատճառով
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից