Կանադայում երկրաբանները հայտնաբերել են հին մայրցամաքի կորսված հատված
Երկրաբանները հայտնաբերել են հնագույն մայրցամաքի հատված, որը լցված է ալմաստներով, որոնք կազմել են Երկրի մայրցամաքային կեղեւի մասը 2.7 միլիարդ տարի առաջ կանադական Հյուսիսային Ատլանտիկայի շրջանում, գրում է Planet Today-ը:
Հյուսիսատլանտյան կրատոնի հատվածը (NAC) գտել են երկրաբանները, որոնք մաղում էին ալմաստների նմուշները Կանադայում Բաֆին հարավային կղզուց: NAC-ը Երկրի մայրցամաքային կեղեւի հնագույն մասն է, որը տարածվում է հյուսիսային կիսագնդի շուրջ՝Շոտլանդիայից մինչեւ Լաբրադոր կանադական շրջանը:
Հետազոտողները համարում են, որ NAC-ը գոյություն է ունեցել 2.7 միլիարդ տարի առաջ նախքան դրա աշխարհամասային ափսեն բաժանվել է շուրջ 150 միլիոն տարի առաջ: Այդ իսկ պատճառով հնագույն կեղեւի մասին ապացույցները, որոնք ավելի վաղ հայտնաբերվել էին Շոտլանդիայում, Գրենլանդիայում եւ Լաբրադորում, շատ պահանջնված են: Գիտնականները պնդում են, որ քիմբերլիթի նոր նմուշը ցույց է տվել անսխալ հատկություններ, որոնք նման են NAC-ի մյուս մասերին:
Նոր հայտնաբերված մասն ավելացնում է շուրջ 10 տոկոս NAC-ի արդեն հայտնի տարածությանը, ինչպես նաեւ օգնում է վերականգնել Երկրի հնագույն մայրցամաքային կեղեւի յուրահատուկ ձեւերը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը