Գլխավոր հարկադիր կատարողը՝ ՀՀ արդարադատության նախարարի դասախոսն է եղել
«Ժողովուրդը» գրում է․ «Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ երբևէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չի անդամակցել կամ մասնակցել։ ԲԴԽ անդամությունից հրաժարականն էլ որևէ գործարքով պայմանավորված չի եղել։ «Ժողովուրդը» զրուցել է գլխավոր հարկադիր կատարողի հետ և փորձել պարզել, թե իր նշանակման հարցում ինչ դերակատարում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, քանի որ նրա նշանակումը կապում են իր և նախարարի մտերմության հետ։
«Պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել եմ նրա դասախոսը, սակայն որևէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չեմ ունեցել։
Վերջին ժամանակահատվածում նախարարի հետ շփումը կրել է բացառապես մասնագիտական բնույթ»,-վստահեցրեց Մեղրյանը։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ամեն դեպքում, հենց նախարորության առաջարկով այս տարվա հունվարին մի օրենք է փոխվել, որը հնարավորություն է տալիս գլխավոր հարկադիր կատարող դառնալ նաև գնդապետից ցածր կոչում ունեցողներին։
Եվ միայն այդ որոշման ուժի մեջ մտնելուց հետո է հնարավոր եղել Մեղրյանին նշանակել այդ պաշտոնին, քանի որ նա գնդապետի կոչում չունի։ Հավելենք, որ Մեղրյանը ԲԴԽ անդամությունից հրաժարվել է 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի և մյուսների հրաժարականից հետո»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ