Վայոց Ձորի նախկին մարզպետը բողոքի ակցիա էր անում (տեսանյութ)
Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը բնկվում է Ծարավ աղբյուր 55/5 հասցեում , անմիջապես շենքի բակում վիճաբանում էր մի շարք քաղաքացիների հետ։ Ինչպես պարզեցինք, նախկին մարզպետի և իր կողմնակիցների՝ հարևանների, վեճը կապված է իրենց շենքի դիմաց սեփական տներ կառուցող սեփականատերերի հետ։
Բանն այն է, որ քոթեջների կոյուղագծերը պետք է միացվեն Ծարավ աղբյուր 55/5-ի կոյուղագծին, ինչին շենքի բնակիչները դեմ են։
Շենքի բնակիչները պնդում են, որ դա իրենց սեփականությունն է և իրենք պետք է որոշեն՝ միանալու են նոր կոյուղագծերը իրենց շենքի կոյուղագծին, թե ոչ։
Սեփականատերերն էլ իրենց հերթին նշում են, որ քաղաքապետարանը թույլտվություն է տվել, որ իրենց գործողությունները օրինական են։
«Մենք բոլոր թույլտվությություններն ունենք։ Մի անգամ արդեն շինարարությունը կասեցվել է, բայց նորից թույլտվությունը եկել է։ Կոմունալ բաժինը թույլտվությունը տվել է, որ մենք լրիվ օրինական ենք։ «Վեոլիան» էլ տվել է տեխպայմանագիրը և ասում է, որ սա իմ գիծն է։ Երբ շոչիկները դնում են, ավտոմատ այդ գիծը դառնում է «Վեոալյաի» սեփականությունը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց սեփականատերերից մեկը։
Վայոց Ձորի նախկին մարզպետը իմքայլականների լրատվամիջոցներին ևս սևերի և սպիտակների բաժանելու ավանդույթին համաձայն հրաժարվեց ելույթ ունենալ «Հպարարակի» տեսախցիկի առաջ։
Կողմերին հանդիպեց նաև «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»-ի ներկայացուցիչը։
««Վեոլիա ջուրը» ի՞նչ։ Իրենց ներկայացուցիչն ասեց՝ գնացեք դիմում գրեք, թող ասեն՝ գիծը մերն է, թե ումն է»,- մեզ հայտնեց սեփականատերերից մեկը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում