Նիդերլանդների առողջապահության նախարարն ուշաթափվել է խորհրդարանում (տեսանյութ)
Նիդերլանդներում, որտեղ գրանցվել է Covid-19-ի ավելի քան 2000 դեպք, նախօրեին խորհրդարանում քննարկվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը։ Այս մասին գրում է RT-ն։
Խորհրդարանում էր նաև առողջապահության նախարար Բրունո Բրույնսը, որն ամբիոնի մոտ ուշաթափվեց։ Նրան արագ օգնության եկան պատգամավորները ու ոտքի հանեցին։
Վերջին օրերին Բրույնսը բուռն քննադատությունների է ենթարկվում ՝ կապված իր կուսակցության կողմից համաճարակի դեմ պայքարի ձեռնարկած միջոցների համար։ Երկրում արդեն մահացել է մոտ 60 մարդ։ Ի տարբերություն եվրոպական մի շարք այլ երկրների, Նիդերլանդները միայն երկուշաբթի որոշեցին փակել դպրոցներն ու ցերեկային խնամքի կենտրոնները։
Նախարարի ուշաթափությունը շատերին հիշեցրել է Իրանի առողջապահության նախարարի տեղակալին՝ Covid-19 ախտորոշումից առաջ, որը ուղիղ եթերում տեսախցիկների առաջ սրբում էր քրտինքը։
Նիդերլանդների նախարարը թվիթերում գրել է, որ ուշաթափվել է՝ ուժասպառ լինեու պատճառով։
«Այժմ ավելի լավ եմ, պատրաստվում եմ գնալ տուն ու հանգստանալ այս երեկո, որպեսզի կարողանամ վերադառնալ աշխատանքի վաղը` հնարավորինս ավելի լավ պայքարելու կորոնաճգնաժամի դեմ»,-գրել է նախարարը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում