Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Կորոնավիրուսով զարկ տանք ճանապարաշինությանը եւ վերջ տանք պորտաբուծությանը

Լսելով Նիկոլ Փաշինյանի մտորումները կորոնավիրուսի եւ դրանից քաղելիք մեր օգուտների մասին ակամա, շատ ակամա հիշում ես Օստապ Բենդերի ելույթը վասյուկինցիների առջեւ: 

Մինչ Նիկոլ Փաշինյանի մտքերը ներկայացնելը, հիշենք, թե ինչեր ասում Օստապ Բենդերը սուր ճգնաժամային իրավիճակում Վասյուկիի շախմատի տան անդամներին:

« – Շախմատը, – ասում էր Օստապը – Դուք գիտե՞ք, թե ինչ է շախմատը: Այն առաջ է մղում ոչ միայն մշակույթը, այլ նաեւ տնտեսությունը...»:

«– Այո,– բացականչում էր նա: – Շախմատը հարստացնում է երկիրը: Եթե դուք համաձայնեք իմ ծրագրի հետ, ապա նավամատույց դուք կգնաք մարմարյա աստիճաններով: Վասյուկին կդառնա տասը նահանգի կենտրոն: Նախկինում դուք ի՞նչ էիք լսել Զեմերինգ քաղաքի մասին: Ոչինչ: Իսկ հիմա այդ փոքրիկ քաղաքը հարուստ է եւ հայտնի միայն նրա համար, որ այնտեղ միջազգային մրցաշար է կազմակերպվել: Այդ իսկ պատճառով ես ասում եմ՝ Վասյուկիում պետք է կազմակերպել միջազգային շախմատային մրցաշար:   

– Ինչպե՞ս – բացականչեցին բոլորը:

– Լիովին իրականանալի գործ է, – պատասխանեց գրոսմայստերը,– իմ անձնական կապերը եւ ձեր ինքնագործունեությունը, ահա այն ամենը ինչ պետք է վասյուկիյան մրցաշարի կազմակերպման համար: Մտածեք այն մասին, թե ինչ լավ է հնչելու՝ Միջազգային վասյուկիյան մրցաշար-1927թ.: Խոսե Ռաուլ Կապաբլանկայի, Էմանուել Լասկերի, Ալյոխինի, Նիմցովիչի, Ռետի, Ռուբինշտեյնի, Մարոցիի, Տարաշի, Վիդմարի եւ դոկտոր Գրիգորեւի մասնակցությունն ապահովված է: Ավելին, ապահովված է նաեւ իմ մասնակցությունը: 

– Իսկ գումա՞ր – հոգոց հանեցին վասյուկիցիները: – Նրանց բոլորին պետք է վճարենք: Շատ հազար փող: Որտեղի՞ց դրանք վերցնենք: 

– Ամեն ինչ հաշված է հզոր փոթորկի կողմից, – ասաց Օ. Բենդերը, – փողը կտա դրամահավաքը:

– Ո՞վ այդքան խելահեղ փողեր կտա, վասյուկիցինե՞րը... 

Ի՞նչ վասյուկիցիներ: Վասյուկիցիները գումար չեն վճարելու: Նրանք դրանք ստա-նա-լու են: Ախր դա չափազանց հեշտ է: Չէ որ նման վելտմայստերների ելույթը նայելու համար այստեղ կգան շախմատասերներ ամբողջ աշխարհից: Հարյուր հազարավոր մարդիկ, հարուստ մարդիկ, շտապելու են Վասյուկի: Առաջին հերթին գետային տրանսպորտն ի վիճակի չի լինելու սպասարկել նման թվով մարդկանց: Հետեւաբար, կառավարությունը կկառուցի Մոսկվա-Վասյուկի երկաթուղագիծը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ հյուրանոցներ եւ երկնաքերեր հյուրերին տեղավորելու համար: Երրորդ՝ գյուղատնտեսության կտրուկ վերելք հազար կիլոմետր շառավղով. հյուրերին պետք է մատակարարել բանջարեղեն, միրգ, խավիար, շոկոլադե կոնֆետներ: Պալատը, որտեղ անցկացվելու է մրցաշարը՝ չորրորդը: Հինգերորդ՝ ավտոտնակների կառուցում հյուրերին սպասարկող ավտոտրանսպորտի համար: Մրցաշարի սենսացիոն արդյունքներն աշխարհին հայտնելու համար պետք կլինի կառուցել գերհզոր ռադիոկայան: Սա էլ վեցերորդը: Հիմա խոսենք Մոսկվա-Վասյուկի երկաթուղագծի մասին: Անկասկած, այն չի կարողանա ունենալ այն թողունակությունը, որը թույլ կտա բոլոր ցանկացողներին հասցնել Վասյուկի: Այստեղից էլ բխում է «Մեծ Վասյուկի» օդանավակայանը, որտեղից փոստային օդանավերը եւ դիրիժաբլներն ուղղություն կվերցնեն աշխարհի տարբեր կողմեր, այդ թվում Լոս Անջելոս եւ Մելբուռն:

«…» – Մի անհանգստացեք, – ասաց Օստապը, – իմ ծրագիրը երաշխավորում է արտադրական ուժերի աննախադեպ բարգավաճում ձեր քաղաքի համար: Մտածեք, ինչ կլինի, երբ մրցաշարն ավարտվի եւ հեռանան բոլոր հյուրերը: Մոսկվայի բնակիչները, նեղված բնակարանային ճգնաժամով, կնետվեն ձեր հիասքանչ քաղաք: Մայրաքաղաքն ինքնաբերաբար կտեղափոխվի Վասյուկի: Այստեղ հաստատվում է կառավարությունը: Վասյուկին կանվանվի Նյու Մոսկվա, իսկ Մոսկվան՝ Հին Վասյուկի: Լենինգրադցիներն ու խարկովցիները կկրճկրճացնեն ատամները, բայց ոչինչ չեն կարողանա անել: Նյու Մոսկվան կվերածվի Եվրոպայի էլեգանտ կենտրոնը, իսկ շուտով նաեւ ամբողջ աշխարհի:  

– Ամբողջ աշխարհի,– հոգոց հանեցին վասյուկիցիները: 

– Այո, իսկ հետո նաեւ տիեզերքի...»:

Սա Օստապ Բենդերը, իսկ հիմա տեսնենք, թե ինչ է ասում Փաշինյանն այն մասին, թե ինչ լայն հնարավորություն է տալու ՀՀ քաղաքացիներին կորոնավիրուսը եւ դրա հետեւանքները: Ընդամենը մի քանի մեջբերում:

«Պետք է ջնջենք մեր պատկերացումներն ուրիշ սցենար մտածենք, բայց այսօր մեր բոլոր քննարկումների կոնտեքստը եւ ենթատեքստը հետեւյալն է, որ սա մեզ համար հնարավորություն է, որ ֆիքսենք զրոյական կետ եւ զրոյական կետից բոլորվին նոր երկիր կառուցենք, բոլորովին նոր հարաբերություններով, բոլորովին նոր տրամաբանությամբ եւ բոլորովին նոր ամբիցիաներով: Ես մի բան ասեմ, որ կարող է բոլորովին ոչ ադեկվատ, ծիծաղելի թվալ, այստեղ մեզ համար տեսնում եմ շատ մեծ շանս, շատ մեծ հնարավորություն»:

Այստեղ Փաշինյանը ոգեւորվեց եւ խոստացավ առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի (300 միլիոն դոլար) աջակցություն կառավարության կողմից տնտեսությանը:  

Եւ եթե վասյուկիցիները համարձակվեցին Բենդերին հարցնել՝ իսկ որտեղի՞ց գումարը, ապա Արամ Աբրահամյանը նախընտրեց նման հարց չտալ: Եւ այստեղ Փաշինյանը մի փոքր վերադարձավ իրականություն եւ ավելացրեց, որ աջակցությունը կլինի մի քանի փուլով։ «Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացվի եւ այն մի քանի օրվա ընթացքում գործնականում հնարավոր կլինի կիրառել»,- խոստացավ նա։

«Մենք ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցենք, այլեւ կոնկրետ մարդկանց՝ համոզված լինելով, որ մեր աջակցությունը կհասնի կոնկրետ մարդկանց։ Ծրագիրը հետեւյալն է՝ այն ընկերությունները, որոնք դրամական արտահայտությամբ վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից, իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարներն անելու համար, կառավարությունը այդ վարկի 50 տոկոսը կհամաֆինանսավորի 0 տոկոսով։ Իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով»,- հայտնեց վարչապետը։

Նրա խոսքով` սա շատ լավ ժամանակ է, որ արագ աջակցություն ցուցաբերեն գյուղատնտեսությանն ու գյուղոլորտի վարկերը սուբսիդավորեն այնքան, մինչեւ դառնա զրո տոկոս, արդյունքում մարդկանց քաջալերել զբաղվել գյուղատնտեսությամբ:

«30 միլիարդ դրամի փաթեթ ենք պատրաստել` զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի մենք բացառենք այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում կլինի», - ասաց վարչապետը` հավելելով, որ քաղաքացին ու բիզնեսը պետք է վստահ լինեն, որ կառավարությունը հստակ կանգնելու է իրենց կողքին:

«Բոլոր այն մարդիկ, որ ունեն գաղափար, հիմա, առավել ևս հիմա պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կանգնելու է իրենց կողքին», - հայտարարեց նա:

«Մենք այս իրավիճակից դուրս ենք գալու հաղթած, ուժեղ, շատ ավելի հպարտ, շատ ավելի հզոր, շատ ավելի կենսունակ, շատ ավելի մրցունակ, շատ ավելի գրագետ, նաև` իհարկե, որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես հանրություն, որպես ազգ, որպես պետություն շատ ավելի միասնական»,- սա էլ Փաշինյանի պատասխանը կորոնավիրուսին:

Աննա Բաղդասարյան

Top-News.am