ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը վաղը կնշանակվեն. ՀՀ վարչապետի խոսնակ
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գրիգորյանը՝ խոսելով փաստաբան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցի մասին՝ ասել է․ «Որևէ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ այդ հարցի վերաբերյալ»։ Այս մասին հայտնում է NewArmenia.am կայքը։
Հարցին՝ ճի՞շտ է Օրբելյանի այն պնդումը, որ վարչապետը իր հասցեին իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկությունների հիման վրա զրպարտություն է տարածել, Գրիգորյանն ասել է, որ չի մեկնաբանում և առաջարկել է զանգել Արամ Օրբելյանին։
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի և ոստիկանապետի պաշտոնակատարի՝ օրենքով սահմանված ղեկավարման վեցամսյա վերջնաժամկետը լրանալուն և նոր նշանակումների հնարավոր է հետաձգվելուն՝ վարչապետի մամուլի խոսնակը պատասխանել է․ «Վարչապետը հայտարարել է, որ ամսի 19-ին է պարզ լինելու և որևէ բան չի փոխվել այս հարցի մասով, որևէ հետաձգում չի լինի»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

















































