Ցեմենտի կլինկերի և մի քանի այլ հումքային ապրանքատեսակների ներմուծումը թույլատրվելու է
Այսօր ՀՀ և Իրանի միջև այսօրվանից սահմանվում են նոր բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումների մասով: Այս մասին այսօր Ազգային ժողովի տնտեսական մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Ցեմենտի կլինկերի և մի քանի այլ հումքային ապրանքատեսակների ներմուծումը թույլատրելու է և իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեի, Առողջապահության նախարարության և ԱԱԾ հսկողության ներքո, այսինքն՝ այդ հարցը կարելի է ասել լուծվեց»,-հավելեց նա:
Նշենք, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է Կառավարության ներկայացրած Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջարկը, որով առաջարկվում է երկարաձգել ներկրվող ցեմենտի համար պետական տուրքի գործողության ժամկետը:

















































