Բենզինն էժանանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա մարտի 16-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.04 դոլար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ բենզինի եւ դիզելային վառելիքի գները եւս 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 380 դրամով, պրեմիումը՝ 400 դրամով:
Պատճառը նավթի գների անկումն է, որն էլ հանգեցրել է բենզինի եւ դիզվառելիքի էժանացման: Այս ամենի արդյունքում հայաստանցիներն են շահել։ Բայց, մյուս կողմից, նկատենք, որ բենզինի գինը չի կարող նվազել այնպես, ինչպես նավթի գինը, քանի որ բենզինի գնագոյացման մեջ նավթի գնի ազդեցությունը փոքր տոկոս է կազմում:
Նկատենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում:
Նշենք, որ Ղազախստանում մարտի 16-ի դրությամբ բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 196 դրամ, Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 377 դրամ, Ռուսաստանում՝ 300 դրամ, իսկ Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 294 դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ