ԱՄՆ-ի հոգեբանները խորդհուրդ չեն տալիս թոշակառուներին դադարել աշխատել
Տարեց մարդիկ, հատկապես կանայք, որոնք թոշակի անցնելուց հետո հրաժարվել են իրենց համար սովորական առօրյա ակտիվությունից, շատ արագ են կորցնում կոգնիտիվ ունակությունները։ Ինչպես գրում է Psychology and Aging պարբերականը, այսպիսի եզրահանգման են եկել Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի փորձագետները, որոնք խորհուրդ չեն տալիս թոշակառուներին դադարել աշխատել, հայտնում է Planet- today-ը։
«Կոգնիտիվ ունակությունների վատացումը ծեր հասակում տեղի է ունենում զգալիորեն ավելի արագ, եթե տարեց մարդը թոշակի անցնելուց հետո հրաժարվում է աշխատանքից եւ իր համար սովորական ակտիվությունից։ Անհրաժեշտ է, որ նրանք իրենց առջեւ բարդ առաջադրանքներ դնեն, չդադարեն զբաղվել ինքնազարգացմամբ եւ չնվազեցնեն սոցիալական ակտիվությունը, որպեսզի նորմալ մակարդակի վրա պահեն իրենց բանականությունը»,- ասում են ամերիկյան հոգեբանները։
Ավելի քան 7000 մարդկանց հարցումները ցույց են տվել, որ տարեց մարդիկ, որոնք թոշակի անցնելուց հետո սահմանափակել են իրենց առօրյա ակտիվությունը, կոգնիտիվ գործառույթներն ավելի շատ են կորցրել, քան նրանց այն հասակակիցները, որոնք շարունակել են աշխատել թոշակի տարիքում։ Դա վերաբերում է առաջին հերթին կանանց, որոնք, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ավելի հակված են թոշակի անցնելուց հետո հրաժարվել մտավոր եւ սոցիալական ակտիվությունից։
«Թոշակառուներն ունեն մտավոր եւ սոցիալական ակտիվությունը պահպանելու բազմաթիվ միջոցներ, սակայն ամենակարեւորը, իհարկե, մոտիվացումն է, որը հաճախ կորչում է ծերանալուն զուգընթաց։ Նախաձեռնության եւ մոտիվացիայի բացակայությունը կարող է հանգեցնել ծայրահեղ վտանգավոր հետեւանքների»,- նշել է գիտական աշխատանքի հեղինակ Ջերեմի Համը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...