Գիտնականները Ծիր Կաթինի կենտրոնում աննախադեպ երևույթ են նկատել
Աստղագետները Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում գտնվող զանգվածային սև խոռոչի գործունեության ակտիվացում են արձանագրել:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Science Alert պարբերականում հրապարակված հոդվածը, գիտնականները պարզել են, որ վառ ռենտգենային առկայծումների ինտենսիվությունը, որն արձակում է Աղեղնավոր A* ռադիոաղբյուրը, 2014-ի օգոստոսի 31-ից ի վեր մեծացել է երեք անգամ:
Նախապես հետազոտողներն աստղադիտակների օգնությամբ 107 առկայծում էին արձանագրել 1999-2015 թվականների ընթացքում: Միևնույն ժամանակ 2014 թվականից մեծացել է ամենավառ առկայծումների ինտենսիվությունը, իսկ ամենաթույլերինը՝ նվազել: 2016-2018 թվականների ընթացքում մասնագետները ևս 14 առկայծում են գրանցել:
Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրականում թույլ առկայծումների ինտենսիվությունը չի նվազել և ուսումնասիրության ողջ ընթացքում կայուն է մնացել: Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրության արդյունքում հաստատել են, որ 2019-ին ևս 4 վառ առկայծում է տեղի ունեցել, ինչը նույնպես խոսում է սև խոռոչի աննախադեպ ակտիվության մասին:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է այդ երևույթի պատճառը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը