Ռուսական «Գնանք, ուտենք» զբոսաշրջային հաղորդումը կրկին Հայաստանի մասին է պատմել (տեսանյութ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Ուորենը «Գնանք, ուտենք» («Поедем, поедим!») զբոսաշրջային հաղորդման շրջանակում կրկին այցելել է Հայաստան:
Այս անգամ Ուորենը փորձել է բացահայտել ձմեռային Հայաստանը՝ իր ամբողջ հմայքով:
Հաղորդավարն ուղղաթիռով շրջել է Հայաստանով մեկ՝ հիացել գեղեցիկ համայնապատկերներով, դարձել Տրնդեզ տոնակատարության պատվավոր հյուրը, ծանոթացել քաղցր սուջուխի պատրաստման գաղտնիքներին, համտեսել կոնյակապատ պանիր, այցելել Գյումրի, որտեղ սովորել է հոլ պտտել, «երգող» բաժակ՝ մուշուրբա պատրաստել:
Հաղորդման շրջանակում Ուորենը ծանոթացել է դերասան Մկրիտիչ Արզումանյանի, դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի հետ:
Բացի այդ նա, այցելել է Խնձորեսկ, տեսել քարանձավային տները, ինչպես նաև տոնական ղափամա պատրաստել:

















































