Փաշինյանը համառորեն չի ուզում ընդունել, որ ինքը թերթի խմբագիր չէ, ու հրապարակային ելույթները խմբագրականներ չեն, որ ինչ ուզում է, ասի ու գրի
«Իրատես» թերթը գրում է.
««Ասֆալտին ծեփելու», «թաթիկները կտրելու» ու «վզներից բռնելու» փաշինյանական բառարանը համալրվել է նոր արտահայտությամբ՝ «կոշիկներ լիզելով»։ Նա համառորեն չի ուզում հասկանալ՝ ինքը «Հայկական ժամանակի» խմբագիրը չէ, հրապարակային ելույթներն էլ խմբագրականներ չեն, որ ինչ ասես ու ինչպես ասես գրի ու ներկայացնի։
Հետաձգված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ արդեն երկու տարի երկիրը ղեկավարող Փաշինյանը խոսում էր նախկիններից, պայքարում նրանց ստվերի դեմ։ Մատ թափ տալիս, թե «վզակոթերիդ կտանք»։ Փաշինյանի «անզուգական» բառապաշարը, անկեղծ ասած, զարմանալի չէ, տարակուսելի է սակայն, որ նմանատիպ արտահայտություններին ծափահարողներ ու դրանով հիացողներ կան։
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարին զուգահեռ իշխանությունները լավ կանեն մի պայքար էլ գռեհկաբանության նկատմամբ սկսեն։ Ի՞նչ պետք է սովորեն երեխաներն ու երիտասարդները Փաշինյանի բառապաշարից, ի՞նչ հետևություններ պետք է անեն, որ երկրի թիվ մեկ դեմքը կարող է գոռգոռալով կոշիկներ լիզելու մասի՞ն խոսել ու ասել, թե «դրանց էլ ա դուր եկել օտարերկրյա կոշիկների համը, վարչապետի թիկունքում՝ ստեղ-ընդեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների ու էդ լիզելու համար ա, որ վզակոթերին տալով, տվել եմ, հանել եմ գործից ու ճիշտ եմ արել»:
Աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարներն էլ քարոզարշավների են մասնակցում, հրապարակային խոսք են ասում, ելույթներ ունենում։ Այո, նրանք նույնպես երբեմն վրդովված են խոսում, մատ են թափ տալիս, բայց նման բառապաշարով չեն փորձում մարդկանց սիրտը մտնել։ Հասարակությանը կերակրելու համար պետք են հաց ու տեսարաններ, իսկ երբ հաց չի լինում, տեսարանով պետք է լրացնել բոլոր բացերը, ինչն էլ այս պահին անում է իշխանությունն ի դեմս Փաշինյանի ու նրա՝ կիսագողական, գռեհիկ բառամթերքով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ