Ընդլայնված իրավունքներ աշխատող մայրերի համար. ինչ է նախատեսվում
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Նախագծի ընդունման առաջնային նպատակն է իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչել ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածը, ըստ որի՝ «ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են»:
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Նախագծի ընդունման առաջնային նպատակն է իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչել ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածը, ըստ որի՝ «ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են»:
Ծովինար Վարդանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախագիծը բաղկացած է երկու մասից․ նախ՝ օրենսգրքի մակարդակով երաշխիքներ են նախատեսել հղի կանանց եւ երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող անձանց համար. «Փորձել ենք ավելի հավասարակշիռ կետի բերել այն կանանց իրավունքները, որոնք աշխատանքի են անցնում ֆիզարձակուրդից հետո։ Հավասարակշիռ ասելով ի նկատի ունենք, որ պետք է պաշտպանվեն ոչ միայն աշխատող կանանց իրավունքները, այլեւ գործատուի շահերը»։ Նշենք, որ կանանց՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդից աշխատանքի վերադառնալու դեպքում, անկախ երեխայի տարիքից, աշխատանքի պահպանման երաշխիքային ժամկետը գործող օրենսդրությամբ ընդամենը մեկ ամիս է, ինչը նախագծի հեղինակները բավարար ժամկետ չեն համարում:
Նախագծի երկրորդ մասը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Այն հնարավորություն կտա նորածնի հորը՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչեւ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Դա հնարավորություն կտա նորածնի հորը մասնակից դառնալ երեխայի խնամքին եւ աջակցել նոր ծննդաբերած կնոջը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ