Արեւմուտքն ակտիվանում է. իշխանությունները փորձում են բալանսավորում ապահովել
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ քաղաքական դաշտում ընդգծված արեւմտյան կողմնորոշում ունեցող մի քանի ուժեր, որոնք ՀՀ քաղաքական դաշտում չունեն լուրջ քաղաքական դերակատարություն եւ կշիռ, ինչպես նաեւ համապատասխան մարդկային ռեսուրս եւ լծակներ, հանձնարարություն են ստացել ՀՀ քաղաքացիների շրջանում հակառուսական լուրջ քարոզ իրականացնել։
Իրականում հակառուսական քարոզչություն նրանք միշտ են տարել, սակայն այս փուլում նրանք առավել ակտիվ լինելու հրահանգ ունեն Արեւմուտքից: Ընդ որում, նրանք տարբեր ժամանակաշրջաններում իրենց գործողություններն իրականացնում են տարբեր եղանակներով:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկա շրջանում այդ գործընթացն իրականացվում է բացահայտ հակախորհրդային քարոզչություն իրականացնելու միջոցով։ Օրինակ՝ անընդհատ թիրախավորվում են տարբեր խորհրդային գործիչներ, քննադատության ենթարկվում խորհրդային տարիներին կայացված որոշումներ կամ պայմանագրեր եւ այլն։
Սրան զուգահեռ, ակնհայտ արեւմտյան դիրքորոշում ունեցող տարբեր «փորձագետների» ու «քաղաքագետների» միջոցով կազմակերպվում են մամուլի ասուլիսներ, հեռուստաբանավեճեր, նրանց անընդհատ ընդգրկում են տարբեր տիպի քննարկումներում, որպեսզի իրենց կողմից առաջ քաշած թեզերը հանրային սեփականություն դարձնեն։
Թերթի տեղեկություններով՝ այս ողջ գործընթացը որոշակի հավանություն է ստանում ՀՀ գործող իշխանությունների կողմից, որպեսզի քաղաքական-տեղեկատվական դաշտում «բալանսավորում» ապահովվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ