Թաղումներն ու հարսանիքները կարգելվեն, եթե 20 հոգուց ավելի մասնակցություն կլինի
Թաղումներն ու հարսանիքները կարգելվեն, եթե 20 հոգուց ավելի մասնակցություն կլինի
«Թաղումներ, հարսանիքներ 20 հոգուց ավելի արգելվում է միայն այն վայրերում, որոնք սահմանվում են պարետի կողմից»,-կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` պարետը` Առողջապահության նախարարության որոշման հիման վրա որոշում է, որ տվյալ վայրերում, քաղաքացիներին կհորդորի, որպեսզի տվյալ միջոցառումները սահմանափակեն:
«Այստեղ ձևակերպումից կարող է մի քիչ այլ բան թվալ: Ոչ թե թաղումներն արգելվում են, ալ արգելվում է 20 հոգուց ավելի մասնակցությամբ, այն տարածքներում, որտեղ պարետը կգնահատի, որ համաճարակային վտանգավոր իրավիճակ է ստեղծվել»։

















































