«Տենց ուվերեննի մի ասեք»․ Վարչապետը կատակեց արտահերթ նիստին
Հայաստանի կառավարության արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընթերցեց Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Ըստ այդմ, որոշում կայացվեց, որ այսօր՝ ժամը 17։00-ից մինչեւ ապրիլի 16-ը՝ ժամը 9։00-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է արտակարգ դրություն: Արտակարգ դրությունը պայմանավորված է կորոնավիրուսի վարակով:
Որոշում կայացվեց ստեղծել պարետատուն եւ պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։
Թեմայի վերաբերյալ ակտիվ քննարկվում ծավալեց, մասնավորապես՝ ուղեւորափոխադրումների վերաբերյալ։ Տիգրան Ավինյանն իր խոսքով մեջ նշեց՝ «Կորոնավիրուսից հետո կա կյանք», որին արձագանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կատակելով․ «Տենց ուվերեննի մի ասեք»։
Ավինյանը շարունակեց․ «Միանշանակ կա կյանք։ Այն աշխատանքը,որն իրականացվել է եւ այն պրակտիկան, որը տեսել ենք, գնահատել ենք մեր կարիքների փոփոխությունների, էդ կարիքների բավարարումն ինքնաթիռներով, մեզ բերել են այն եզրակացության,որ, եթե ուղեւորափոխադրումները կանգնեցնենք, երեսուն օրով առհասարակ մեր երկիր ինքնաթիռ չի գալու, բացի հատուկ մեր կարիքների համար բեռնափոխադրող ինքնաթիռներից»։

















































