Արտակարգ դրություն. Սահմանափակումներ են կմտցվեն ՔԿՀ-ներում, ՊՆ զորամասերում. հանձնուքներ, ծանրոցներ չեն լինի
Հայաստանի ողջ տարածքում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում կարգելվեն հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը: Սա սահմանվում է արտակարգ դրություն հաստատելու մասին կառավարության որոշման նախագծով։
Կարգելվեն աեւ տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), կրոնական ծեսերի կազմակերպումը եւ դրանց մասնակցելը:
Քրեակատարողական հիմնարկներում եւ Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ եւ պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`
1) զբոսանքները.
2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում եւ դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.
3) կալանավորված անձանց եւ դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը.
կալանավորված անձանց եւ դատապարտյալների աշխատանքով զբաղվելը.
շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
պարետի ցուցումով` այլ գործունեություն:
Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում եւ հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`
հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը.
տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`
հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը.
տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
պարետի ցուցումով` այլ գործունեություն:
Սույն գլխի 11-13-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների եւ գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց եւ մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում