«Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես այս մասին հայտնեմ». Մարգարիտա Սիմոնյանը պատրաստվում է 4-րդ երեխան ունենալ
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում երրորդ երեխայի լույս աշխարհ գալուց ամիսներ անց կրկին համալրում է սպասվում:
Սիմոնյանն այս մասին հայտնել է իր ինստագրամյան էջում:
«Թանկագին և սիրելի հետևորդներ, նույնիսկ չգիտեմ՝ ինչպես այս մասին հայտնեմ առանց ծիծաղի, բայց ես կրկին հղի եմ: Սա, իհարկե, շատ վաղ է և ստացվում է, որ հղիացել եմ վերջին ծննդաբերությունից չորս ամիս անց»,-ասել է Սիմոնյանը՝ հայտարարելով, որ ինքը դեմ է հղիությունն արհեստական ընդհատելու պրակտիկային:
Բացի այդ, Սիմոնյանը մյուս կանանց կոչ է արել չհրաժարվել երեխաներից, հղիությունը չընդհատել և արդեն ծնված երեխաներին մանկատներ չհանձնել:
«Եթե դուք իսկապես կարիքի մեջ եք, ապա գրեք ինձ, ուղարկեք քարտի համարը, ու ես ձեզ այնքան գումար կփոխանցեմ, ինչքան որ բավական կլինի ծննդաբերության և նորածնի կյանքի առաջին ամիսներին անհրաժեշտ ծախսերը հոգալու համար»,-գրել է Սիմոնյանը:
Նշենք, որ Քեոսայանի համար սա կլինի արդեն վեցերորդ երեխան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից