Գազի գինը մինչև օգոստոս չի բարձրանա
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ շարունակում են քննարկումները գազի սակագնի վերանայման հարցի շուրջ, ապա նշեցին, որ չի բացառվում, որ հայտով կդիմեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա՝ մինչեւ ապրիլի 1-ը հայաստանյան սպառողների համար գազի սակագինը չի փոխվի:
Այսինքն՝ ըստ փոխվարչապետի՝ մինչեւ այդ ժամկետը «Գազպրոմ Արմենիան»-ն հայտ չի ներկայացնի: Բայց, մյուս կողմից, արձանագրենք, որ ընկերությունը մինչեւ ապրիլի 1-ը հայտ չի ներկայացրել ՀԾԿՀ, իսկ եթե ապրիլի 1-ից հետո դիմի, ապա դա նշանակում է, որ գազի սակագնի փոփոխություն հնարավոր չէ՝ լինի մինչեւ հուլիս կամ օգոստոս ամիսները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ