Կորոնավիրուսը կազդի հայկական լրատվամիջոցների աշխատանքի վրա. «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար
Կորոնավիրուսը կարող է հայկական լրատվամիջոցների աշխատանքի վրա երկակի ազդեցություն ունենալ: Այս մասին մարտի 13-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Մի կողմից զանգվածային լրատվության միջոցների հանդեպ հանրության ուշադրությունը վարակի տարածման հետ կապված կաճի, մյուս կողմից՝ նման իրավիճակը կազդի ամբողջ երկրում բիզնեսի գործունեության վրա, ինչը կարող է հանգեցնել գովազդի կրճատման: Սա, բնականաբար, կարող է լրատվամիջոցների աշխատանքի վրա բացասական ազդեցություն ունենալ»,- նշեց նա:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա, որից 5-ը մեկ խմբից են եւ համաճարակաբանորեն կապված են: Մոտ 100 մարդ կարանտինային մեկուսացման մեջ է:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը