Շրջանառության մեջ գտնվող հին՝ օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նոր՝ չօգտագործված թղթադրամներով. ԿԲ
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։
«Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»,– ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու չորս դեպք։ Երեք դեպքը հաստատվել է երեկ՝ մարտի 11-ին։ Նրանց հետ սերտ շփման մեջ եղած ամբողջ շրջանակը` 57 անձ, հայտնաբերված և մեկուսացված է։

















































