Իսպանացի նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Իսպանիայի հավասար հնարավորությունների նախարար Իռեն Մոնտերոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա եւ նրա ամուսինը՝ փոխվարչապետ եւ Unidas Podemos կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը, գտնվում են կարանտինի մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսպանիայի կառավարությանը:
«Նախարարի վիճակը լավ է, Պաբլո Իգլեսիասը եւս կարանտինի մեջ է գտնվում: Առավոտյան կառավարության բոլոր անդամները անալիզ են հանձնել: Արդյունքները հայտնի կդառնան օրվա երկրորդ կեսին»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Կառավարության նիստին կմասնակցեն միայն այն նախարարները, որոնց ներկայությունը պարտադիր է: Մնացած նախարարը նիստին կմասնակցեն տեսակապի միջոցով:
Վերջին տվյալներով Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2220 դեպք, 55 մարդ մահացել է:
Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածման մասին: Աշխարհում ավելի քան 100 երկրներում վարակվել է մոտ 120 հազար, մեծ մասը ապաքինվել է, սակայն ավելի քան 4 հազար մարդ մահացել է:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը