Կորոնավիրուսն աննկատ չի անցնի Հայաստանի տնտեսության համար. նախարար
Կորոնավիրուսն աննկատ չի անցնի Հայաստանի տնտեսության համար, քանի որ այս երեւույթը հարվածել է ոչ միայն նավթի գներին, այլեւ` զբոսաշրջությանը: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ նրա` երկրի կառավարության համար կորոնավիրուսի տարածման հետ կապված առաջնային նշանակություն ունի առողջապահության եւ բնակչության անվտանգության ապահովումը: «Տնտեսական գնահատականներ տալու համար դեռ վաղ է: Երբ կկանխվի հնարավոր վնասը առողջապահության մասով եւ վստահություն կառաջանա, որ վտանգ չկա, դրանից հետո միայն հնարավոր կլինի հաշվարկել տնտեսական ազդեցությունն ու հետեւանքների մեղմացման ուղիները», - հավելել է նա:

















































