Եվրոպական երկրներում ցնցված են Դոնալդ Թրամփի որոշումից
CNN-ը հայտնում է, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները ցնցվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից, որը վերաբերում է Շենգենյան գոտու մեջ մտնող եվրոպական երկրների քաղաքացիների մուտքը սահմանափակելուն:
CNN-ի հետ զրույցում Վաշինգտոնում եվրոպական մի շարք երկրների դեսպանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ չեն իմացել, թե ինչ է տեղի ունենալու, չնայած վերջին օրերին կապի մեջ են եղել աշխատակազմի հետ:
Բելգիացի դիվանագետներից մեկը հայտնել է, թե հայտնի է եղել, որ Եվրոպայից մեկնումների մասով ինչ-որ բան է լինելու, սակայն չեն էլ պատկերացրել, որ նման ծայրահեղ որոշում կկայացվի:
«Տարօրինակ է, որ բացառություն է արվել Մեծ Բրիտանիայի համար»,-ասել է նա:
Հարկ է նշել, որ Թրամփի աշխատակազմը եվրոպացի գործընկերներին ամեն ինչի մասին հայտնել է միայն նախագահի հայտարարությունից հետո:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մարտի 13-ից Եվրոպայից ԱՄՆ քաղաքացիների մուտքն արգելափակելու մասին: Բացառություն կարվի միայն թեստ անցած ամերիկացիների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի համար:
Վերջին տվյալներով ԱՄՆ-ում այս պահին կա կորոնավիրուսով վարակվելու 1 267 դեպք, 38 մահ:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը