Google ընկերությունն իր աշխատակիցներին կոչ է արել մնալ տանը
Google ընկերությունը COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված իր աշխատակիցներին կոչ է արել մնալ տանը մինչեւ ապրիլի 10-ը:
«Հյուսիսային Ամերիկայում գրասենյակների բոլոր աշխատակիցները տնից են աշխատում: Մեր նպատակն է գրասենյակներում մարդկանց կուտակումները նվազեցնելը: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է դանդաղեցնել վիրուսի տարածումը»,- CNBC-ին ասել է ընկերության ներկայացուցիչը:
Երկուշաբթի ընկերությունն արգելել է Նյու Յորքի եւ Սան Ֆրանցիսկոյի իր մի քանի գրասենյակներ այցելուների մուտքը:
Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ «COVID-19 հիմնադրամը», որն ամբողջ աշխարհում կվճարի վիրուսի ախտանիշներ ունեցող կամ կարանտինի մեջ գտնվող աշխատակիցների ժամանակավոր արձակուրդի եւ բժշկական ծառայությունների համար:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը