Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը սահմանափակում է աշխատանքները. պատգամավորներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, առնվազն մեկ շաբաթով դադարեցնում է բոլոր գործողությունները, քանի որ Vox կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Խավիեր Օրտեգա Սմիթի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է El Diario–ն, Սմիթը, որը ծայրահեղ աջ կուսակցության երկրորդ դեմքն է, անցյալ հանգստյան օրերին կուսակցության մյուս անդամների հետ մասնակցել է լայնամասշտաբ քաղաքական արշավի։ Նա և իր 51 կուսակիցներն աշխատանքը կշարունակեն տանից։
Խորհրդարանի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել աշխատանքի ամբողջական դադարեցումը։
Բացի այդ, հաղորդվում է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Մալագայի քաղաքապետարանն անժամկետ հետաձգել է քաղաքում անցկացվող հեղինակավոր կինոփառատոնը, որը պետք է մեկնարկեր այս ուրբաթ և ավարտվեր մարտի 22-ին։
Իսպանիայում վերջին տվյալների համաձայն՝ 1646 մարդ վարակված է կորոնավիրուսով, հիվանդությունից մահացել է 35 մարդ, ապաքինվել՝ 32-ը։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը