Պուտինը համաձայնել է վերացնել իր պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախագահության ժամկետները կարող են զրոյացվել, եթե երկրի Սահմանադրական դատարանն աջակցի համապատասխան ուղղման ընդունմանը, հայտնում է meduza.io-ն:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունն ուժի մեջ մտցնելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինին իրավունք տալ ցանկացած այլ քաղաքացու պես կրկին ընտրվել նախագահի պաշտոնում:
Այդ նպատակով Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունում ուղղում անել, որը կենթադրի կամ նախագահական երկու անընդմեջ ժամկետների սահմանափակման հանում, կամ կզրոյացնի նախագահի պաշտոնավարման ժամկետները:
Տերեշկովան պատգամավորներից օգնություն է խնդրել ուղղման տեքստը նախապատրաստելու հարցում:
«Ինչո՞ւ ստեղծել ինչ-որ արհեստականություններ: Պետք է ամեն ինչ ազնիվ, բաց, հրապարակայնորեն հաշվի առնվի և ընդհանրապես պետք է չեղարկել նախագահական ժամկետների սահմանափակումը սահմանադրությամբ: Եվ եթե իրավիճակը պահանջում է դա, կամ մարդիկ են ցանկանում, քննարկել գործող նախագահների համար կրկին ընտրվելու տարբերակը»,-հայտարարել է Տերեշկովան:
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը շտապել է հայտարարել, որ սահմանադրությունում նման ուղղման ներառումը քննարկում է պահանջում խմբակցության և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պետդումայի նիստը ընդհատվել է մեկուկես ժամով:
«Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովն արդեն հայտարարել է, որ խմբակցությունն իր հավանությունը կտա նախագահական ժամկետները զրոյացնելու ծրագրին:


















































Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը
Բնակչության մինչև 95%-ը պետք է իրեն ռուսաստանցի զգա․ Ռուսաստանի ազգային նոր քաղաքականության ռազմավարությունը
Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է Պուտինին
Ուկրաինան փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին
Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ. աղբյուր