Ռամզան Կադիրովը մեդալ է շնորհել Փարիզյան նորաձևության շաբաթվան մասնակցած դստերը
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մեդալ է շնորհել Փարիզյան նորաձևության շաբաթվան մասնակցած դստերը՝ Այշաթին, գրում է lenta.ru կայքը։
21–ամյա Այշաթ Կադիրովան «Չեչնիայի Հանրապետության առջև ունեցած ձեռքբերումների» համար մեդալի է արժանացել։
Կադիրովային մրցանակը հանձնել է Չեչնիայի կառավարության ղեկավար Իբրահիմ Զաքրիևը։
Նորաձևության ցուցադրությունը նվիրված է եղել Այշաթ Կադիրովայի ղեկավարած Firdaws բրենդի տասնամյակին: Հավաքածուն ներկայացվել է «Սիրո պատմություն» խորագրով և ցուցադրվել է փետրվարի 25-ին՝ փարիզյան Le Marois հյուրանոցում:
Հաղորդվում է, որ բացի նորաձևության ցուցադրությունից, միջոցառմանը ելույթ են ունեցել Չեչնիայից ժամանած երաժշտական և պարային խմբեր: Միջոցառումը նվիրված է եղել չեչեն ժողովրդի մշակույթին, ազգային ավանդույթներին և կոլորիտին:
Այշաթ Կադիրովան իր հերթին նշել է, որ Firdaws ապրանքանիշի հավաքածուների հիմքում հենց ազգային ավանդույթներն են:


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում