«Կենաց ու մահու» հանրաքվե. ինչու Փաշինյանը որոշ մարզպետների թույլ տվեց մեկնել արձակուրդ
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները, խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին, նշում են, թե սա իրենց համար կենաց ու մահու կռիվ չէ, սակայն նրանց տրամադրվածությունն ու ռեսուրսների (մարդկային ու ֆինանսական) «մոբիլիզացիան» լրիվ հակառակի մասին են խոսում։
Իշխանության գործելաոճից պարզ է դառնում, որ այս հանրաքվեն իշխանությունների համար նույնիսկ ավելին է, քան կենաց ու մահու կռիվ. բոլորս ենք տեսնում, թե ինչպես է երկրի վարչապետն անձամբ շրջում մետրոյից Դենդրոպարկ՝ քարոզչական բուկլետ բաժանելու։ Իսկ այսօրվանից սկսելու է մասնակցել հանրահավաքներին, որտեղ նա իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»:
Քանի որ խոր կասկածներ կան, որ անհրաժեշտ քվեն ապահովելը ֆանտաստիկայի ժանրից է, անհրաժեշտություն է ծագել օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսները: Հենց դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը որոշ մարզպետների թույլատրեց մեկնել արձակուրդ։
Այս օրերին մարզերում են նաեւ գրեթե բոլոր՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները, ինչպես նաեւ այն պատգամավորները, որոնք արմատներով մարզերից են։ Նրանք առայժմ ինտենսիվ բուկլետ են բաժանում ու փորձում մարդկանց համոզել գնալ հանրաքվեի:
Ճիշտ է, բուկլետները շատ հաճախ բաժանողների շրջվելուն պես հայտնվում են աղբարկղում, բայց ամենավիրավորականն այստեղ այն է, որ ինչ-որ մեկի իբր «կրեատիվ» մտքի արդյունքում ՀՀ անձնագրի տեսքով «գրքույկն» է աղբարկղ նետվում, թեկուզ այն ընդամենը ինչ-որ բուկլետ է: Այնինչ, նման հեռանկարը պետք է որ հաշվի առնվեր՝ բուկլետին անձնագրի տեսք տալուց առաջ:
Ի դեպ, հավելենք, որ փորձագետներն արդեն համեմատականներ են տանում 2015-ի սահմանադրական հանրաքվեի հետ, երբ գրեթե նույն գործելաոճով իշխանության ողջ ռեսուրսը լծվել էր «Այո»-ի քարոզին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ